- ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում կատարվել են փոփոխություններ
- «Սա նոր գործելաոճ չէ». ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանի վարքագծի մասին
- Աբովյան-Եղվարդ ավտոճոնապարհին բախվել են «BMW»-ն, «Mercedes»-ը, «Opel»-ն ու «ՎԱԶ 2104»-ը
- Գյումրեցիները լավ են հիշում Հրեշ մականունով Քոչարյան Անդրանիկի գործունեությունը, ճիշտ կլինի ընդդիմադիր թեկնածուները խոսեն նրա լափածը հետ բերելու մասին. Հակոբյան
- Արենիում ԲԸՏՄ աշխատակիցները հայտնաբերել են տան պայմաններում պահվող բեզոարյան այծ. կենդանական աշխարհին պատճառված վնասի չափը՝ 15 մլն դրամ
- Վարդաշենցիները փողոց են փակել. պահանջում են լուծել իրենց բնակարանային խնդիրը
- Իսրայելը հարվածել է Գազայի հարավի ամենամեծ հիվանդանոցին. զոհերի թվում է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամը
- Երևան քաղաքի փրկարարական վարչությունն անցկացրել է քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ
- Մարտի 17-ից 23-ը Երևանի մետրոպոլիտենը սպասարկել է 487 հազար 587 ուղևորի
- Չենք կարող ասել, թե բավարարված ենք համագործակցությամբ․ ԱԳ փոխնախարարը՝ ԵՄ վիզաների մասին
Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով կրքերը չեն հանդարտվում. ընտանիքի հոր և պաշտպանի միջև ծեծկռտուք է եղել
13:48 19 Փետրվար 2025Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության դեպքից ավելի քան երկու տարի անց իրավիճակը շարունակում է մնալ լարված։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախորդ դատական նիստերից մեկից հետո լարված իրավիճակը վերածվել է ծեծկռտուքի՝ կնոջն ու երկու երեխային կորցրած տղամարդու և սպանության գործով մեղադրյալ Արկադի Բարսեղյանի պաշտպանի միջև։ «Փաստինֆո»-ն տեղեկացել է, որ նույնիսկ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել ծեծկռտուքի մասնակիցներին։
Նշենք, որ քրեական գործն արդեն տևական ժամանակ է՝ գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում՝ հիմնական դատալսումների փուլում։ Տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ շարունակվում է վկաների հարցաքննությունը։ Ինչ վերաբերում է վիճաբանության վերաբերյալ տեղեկությանը, ապա փաստաբանն այն չի մեկնաբանել։
Հիշեցնենք, որ 2022թ. նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երեք դի։
Մահացածներն են՝ մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։ Իրավապահ մարմինները հայտնել էին, որ տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում: Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաև հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 41-ամյա տղամարդ։
Տղամարդիկ ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։ ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ մեղադրյալները տուն մուտք են գործել՝ գումար հափշտակելու համար, սակայն, տանտիրուհուց իմանալով, որ տանը գումար չկա, իրենց կողմից կատարված հանցագործությունները թաքցնելու նպատակով, նախ կապել և միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ առանձին դաժանությամբ սպանել են կնոջը, ապա 32-ամյա տղամարդը, կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կապել է երեխաների ձեռքերն ու ոտքերը և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Տղամարդկանցից մեկին՝ 32-ամյա Վրույր Բարսեղյանին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ և 13-րդ կետերով (երկու դրվագ)՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով մի խումբ անձանց կողմից առանձին դաժանությամբ սպանության և անօգնական վիճակում գտնվող երկու անչափահասին առանձին դաժանությամբ սպանության համար, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության համար և 198-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 12 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու համար։ Մյուս մեղադրյալին՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանին, որը, ըստ մամուլի, Նիկոլ Փաշինյանի աջակիցն է, մեղադրանք է ներկայացվել՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելու և բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության համար։ Երկուսն էլ կալանավորված են։
Լրահոս
- ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում կատարվել են փոփոխություններ 13:40 24 Մարտ 2025
- «Սա նոր գործելաոճ չէ». ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանի վարքագծի մասին 13:29 24 Մարտ 2025
- Աբովյան-Եղվարդ ավտոճոնապարհին բախվել են «BMW»-ն, «Mercedes»-ը, «Opel»-ն ու «ՎԱԶ 2104»-ը 13:17 24 Մարտ 2025
- Գյումրեցիները լավ են հիշում Հրեշ մականունով Քոչարյան Անդրանիկի գործունեությունը, ճիշտ կլինի ընդդիմադիր թեկնածուները խոսեն նրա լափածը հետ բերելու մասին. Հակոբյան 13:05 24 Մարտ 2025
- Արենիում ԲԸՏՄ աշխատակիցները հայտնաբերել են տան պայմաններում պահվող բեզոարյան այծ. կենդանական աշխարհին պատճառված վնասի չափը՝ 15 մլն դրամ 12:52 24 Մարտ 2025
- Վարդաշենցիները փողոց են փակել. պահանջում են լուծել իրենց բնակարանային խնդիրը 12:39 24 Մարտ 2025
- Իսրայելը հարվածել է Գազայի հարավի ամենամեծ հիվանդանոցին. զոհերի թվում է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամը 12:27 24 Մարտ 2025
- Երևան քաղաքի փրկարարական վարչությունն անցկացրել է քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ 12:16 24 Մարտ 2025
- Մարտի 17-ից 23-ը Երևանի մետրոպոլիտենը սպասարկել է 487 հազար 587 ուղևորի 12:04 24 Մարտ 2025
- Չենք կարող ասել, թե բավարարված ենք համագործակցությամբ․ ԱԳ փոխնախարարը՝ ԵՄ վիզաների մասին 11:48 24 Մարտ 2025
- Հայաստանը ներկայացրել է երկրորդ հայտը Եվրոպական խաղաղության գործիքից օգտվելու համար 11:37 24 Մարտ 2025
- ԵՄ դիտորդների ժամկետի երկարաձգումը ՀՀ-ում շարունակելու է զսպող գործոն լինել՝ նպաստելով էսկալացիայի հնարավոր ռիսկերի կանխարգելմանը. ԱԳ փոխնախարար 11:25 24 Մարտ 2025
- ԵՄ անդամակցության մասին նախագիծը Եվրաինտեգրման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացավ 11:13 24 Մարտ 2025
- Եթե Նիկոլը ստիպի, որ իր նախարարները հագնեն Ալիևի ու Մեհրիբանի նկարով մայկաներ՝ կանեն, ու էլի´ ընդվզում չի լինի. Վահե Հովհաննիսյան 11:12 24 Մարտ 2025
- ԵՄ-ն ողջունում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը Հայաստանի և Թուրքիայի միջև 11:10 24 Մարտ 2025
- Թաիլանդի խորհրդարանը սկսել է կառավարությանն անվստահություն հայտնելու մասին քննարկումները 10:49 24 Մարտ 2025
- Հայկ Երիցյանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնության շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի նորմա 10:37 24 Մարտ 2025
- Զարգացնում ենք Ֆրանսիայի հետ բարեկամությունը և ֆրանսերենի հանդեպ սերը․ դեսպան Դըկոտինյին այցելել է Սյունիք 10:30 24 Մարտ 2025
- Կանադայի վարչապետը խոստացել է չհանդիպել Թրամփի հետ, քանի դեռ նա չի ճանաչել երկրի ինքնիշխանությունը 10:25 24 Մարտ 2025
- Ադրբեջանը uպառնnւմ է, որ Հայաստանի կողմից իր հաջորդ պայմանների չկատարումը կբերի առաջնագծի «տաքացմանը»․ Աբրահամյան 10:12 24 Մարտ 2025
Փոխկապակցված նորություններ
-
13:40 24 Մարտ 2025 ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում կատարվել են փոփոխություններ ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում կատարվել են փոփոխություններ
-
13:17 24 Մարտ 2025 Աբովյան-Եղվարդ ավտոճոնապարհին բախվել են «BMW»-ն, «Mercedes»-ը, «Opel»-ն ու «ՎԱԶ 2104»-ը Աբովյան-Եղվարդ ավտոճոնապարհին բախվել են «BMW»-ն, «Mercedes»-ը, «Opel»-ն ու «ՎԱԶ 2104»-ը
-
13:05 24 Մարտ 2025 Գյումրեցիները լավ են հիշում Հրեշ մականունով Քոչարյան Անդրանիկի գործունեությունը, ճիշտ կլինի ընդդիմադիր թեկնածուները խոսեն նրա լափածը հետ բերելու մասին. Հակոբյան Գյումրեցիները լավ են հիշում Հրեշ մականունով Քոչարյան Անդրանիկի գործունեությունը, ճիշտ կլինի ընդդիմադիր թեկնածուները խոսեն նրա լափածը հետ բերելու մասին. Հակոբյան
Քաղաքականություն
-
14:05 24 Մարտ 2025 Եթե իսկապես կայուն խաղաղության նշաններ լինեն, կարող ենք քննարկել նոր մանդատ ԵՄ դիտորդների համար. փոխարտգործնախարար Եթե իսկապես կայուն խաղաղության նշաններ լինեն, կարող ենք քննարկել նոր մանդատ ԵՄ դիտորդների համար. փոխարտգործնախարար
-
13:29 24 Մարտ 2025 «Սա նոր գործելաոճ չէ». ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանի վարքագծի մասին «Սա նոր գործելաոճ չէ». ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանի վարքագծի մասին
-
11:48 24 Մարտ 2025 Չենք կարող ասել, թե բավարարված ենք համագործակցությամբ․ ԱԳ փոխնախարարը՝ ԵՄ վիզաների մասին Չենք կարող ասել, թե բավարարված ենք համագործակցությամբ․ ԱԳ փոխնախարարը՝ ԵՄ վիզաների մասին