22:14:29 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պետպատվերի շրջանակներում դեռ չեն փոխհատուցվում քաղաքացիների առողջությանն ու կյանքին վտանգ սպառնացող բոլոր հիվանդությունների ծախսերը. Անահիտ Ավանեսյան

    15:21 27 Փետրվար 2024

    Պետական պատվերի շրջանակներում, ցավոք սրտի, դեռ չեն փոխհատուցվում քաղաքացիների առողջությանն ու կյանքին վտանգ սպառնացող բոլոր հիվանդությունների ծախսերը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

    «Մենք տարեցտարի ընդլայնում ենք այդ շրջանակը, օրինակ, անցած տարի նեդրվեց աորտայի շերտազատման ծրագիրը, որը նախկինում ևս քաղաքացիների համար մեծ բեռ էր հանդիսանում, մինչև երեք միլիոն դրամ արժեր»,- նշեց նա։

    Անցած տարի նման մոտ 60 վիրահատություն է իրականացվել պետական պատվերի շրջանակներում։

    Ըստ Ավանեսյանի՝ ապահովագրական համակարգի ներդրումն է, որ պետք է անձին ապահովագրի ֆինանսական մեծ ծախսերից, երբ առաջ է գալիս առողջական ծախսերի խնդիր։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս