14:58:36 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Pfizer-ի ղեկավարն ասել է, թե երբ պատրաստ կլինի օմիկրոն շտամի դեմ պատվաստանյութը

    00:24 10 Դեկտեմբեր 2021

    Կորոնավիրուսի օմիկրոն շտամի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի մինչև մարտ ամիս, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա։ Այս մասին հայտարարել է Pfizer-ի ղեկավարը, հայտնում է Ռիա Նովոստին։

    Մասնագետները շարունակում են ուսումնասիրել նոր շտամի բնութագրերը, և դեռ չեն կարող ասել՝ առկա պատվաստանյութերն արդյունավետ են դրա դեմ, թե ոչ։

    «Եթե պատվաստանյութի անհրաժեշտություն լինի, մեզ մոտ մարտին կլինի պատվաստանյութ։ Ես չգիտեմ դրա անհրաժեշտությունը կլինի, թե ոչ։ Դա կիմանանք մի քանի շաբաթ հետո»,-նշել է Pfizer-ի ղեկավարը։

    Նա կանխատեսում է, որ մոտակա շաբաթների ընթացքում օմիկրոով վարակման դեպքերը կհասնեն միլիոնների։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս