19:52:10 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մեծ էկրաններ բարձրացավ տաքսիստ Հենդոյի մասին ֆիլմը՝ «Բարի օրը». Photo

    18:11 1 Մարտ 2024

    Երեկ՝ փետրվարի 29-ին, մեծ էկրաններ բարձրացավ տաքսիստ Հենդոյի մասին ֆիլմը՝ «Բարի օրը»:

    «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցող պրեմիերային իսկական ատղաբույլ էր՝ կարմիր գորգի արարողությամբ: Նախքան պաշտոնական արարողությունը ֆիլմի ստեղծագործական կազմը լրագրողների հետ զրուցելու հնարավորություն ունեցավ: «Կա մի սիրված ֆիլմ «Արջամկան օրը», որը նկարահանվել է երեսուն տարի առաջ: Այդ կինոնկարից հետո ստեղծվել են մոտ 12 կամ ավելի նմանատիպ ֆիլմեր, որոնցում օգտագործվում է այդ ֆիլմի շարժիչը, որը կոչվում է «Time loop», երբ գլխավոր հերոսի կյանքում օրը կամ ինչ-որ ժամանակահատված կրկնվում է:

     

    «Բարի օր» ֆիլմի գլխավոր հերոսի դերակատար Մհեր Մխիթարյանը ստեղծել էր տաքսիստ Հենդոյի կերպարը, որը շատ սիրվեց: Նա սքետչերի միջոցով պատմում էր իր կնոջ, երեխաների, սիրուհու, տարբեր մարդկանց մասին, որոնք չէին երևում: Որոշեցինք լիամետրաժ ֆիլմ նկարահանել տաքսիստ Հենդոյի մասին, որտեղ կլինեն բոլոր կերպարները»,-ասաց ֆիլմի ռեժիսորներից Գրիգոր Գասպարյանը:

     

    Нет описания.

     

    Նշենք, որ ֆիլմի մյուս ռեժիսորն Արման Սարգսյանն է: Ըստ նրա՝ ֆիլմը ստեղծելիս ամեն բան արել են համատեղ, այդ թվում՝ սցենարական աշխատանքները: Սցենարը գրել են Վան Գրիգորյանը և Գառնիկ Մակվեցյանը՝ ռեժիսորների հետ համատեղ: Ըստ Արման Սարգսյանի՝ փորձել են չուռճացնել երևույթները:

    Нет описания.

    «Կարծում եմ՝ ամեն մարդու ժամանակ է հարկավոր ինքն իր հետ մնալու, վերլուծելու, թե ինչի համար է ապրում, թե ինչ է թողնում իրենից հետո, թե իր պատճառով ինչ է լինում: Ֆիլմի հերոսին այդ ժամանակը տրվում է»,-ասաց նա:

    Нет описания.

    Հավելենք, որ ֆիլմի գլխավոր դերակատարներն են Մհեր Մխիթարյանը, Ռոզի Ավետիսովան, Նանուլը, Վարդան Քոչարյանը: Ֆիլմում էպիզոդիկ դերերում կարելի է հանդիպել Գարիկ Մարտիրոսյանին, Մենչին, Արկադի Դումիկյանին, Իվետա Մուկուչյանին և այլոց: Փոքրիկ դրվագներով են հանդես եկել նաև ֆիլմի ստեղծագործական անդամները, այդ թվում՝ ռեժիսորները, պրոդյուսերներից՝ Արտյոմ Հակոբյանը և այլք: Հավելենք, որ ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ամարաս Գասպարյանն է:

     

    Нет описания.

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս