17:50:35 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Photo. Ռուս բլոգգերները բացահայտում են Հայաստանը

    10:30 17 Մայիս 2018

    ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի՝ Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ երկրներում Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը մեծացնելու քաղաքականության շրջանակներում 2018թ. մայիսի 12-ից 17-ը Հայաստան էր հրավիրել ռուսական մի շարք հայտնի բլոգգերների, ովքեր 6 օրվա ընթացքում սեփական փորձով բացահայտել են Հայաստանի ողջ զբոսաշրջային գրավչությունը, նրանցից շատերը Հայաստանում առաջին անգան էին և ինչպես իրենք էին խոստովանում Հայաստանը հարուստ պատմամշակութային, արևոտ, հյուրընկալ և անվտանգ երկիր է:


    Նախագիծը իրականացվել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ, իսկ ֆինանսավորումը իրականացրել է «Ինտեգրված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի կողմից:


    Նրանցից մի քանիսն արդեն իսկ իրենց պաշտոնական ինտագրամյան էջերում անդրադարձել են Հայաստանին: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն կիսվում է նրանց տպավորություններով. «Խմում եմ Հայաստանի համար. Ժամանելով Հայաստան, ինձ մոտ հայտնաբերեցի հիշողության կորուստ, մոռանալով ինչ է ձանձրույթը, դիետան և քնելը: Ես հրաշքով չպայթեցի և ցանկանում էի ուտել իմ սեփական քաշից ավելին, ապա ցանկանում էի նույնքան էլ խմել, քանի որ պատահաբար հայտնվեցի Երևանի գինու օրերին, որը հեքիաթային էր»:  «Գալով Հայաստան, ձեր կյանքը ընդմիշտ կփոխվի»: «Այս երկու օրերին ես հասցրել եմ բացահայատել հայերի մասին մի քանի բան, որ  հայաստանցիները չափազանց հյուրընկալ են, այստեղի բնակչության մեծամասնությունը խոսում է ռուսերեն, ի տարբերություն Վրաստանի:  Երկիր կարելի է գալ ներքին անձնագրերով և հայկական ազգային խոհանոցը շատ համեղ է: Շարունակում ենք բացահայտել երկիրը»:


    Նշենք, որ բլոգգերները 6-օրյա այցի ընթացքում հասցրել են  այցելել Խոր Վիրապ, Սևան, Շաքիի ջրվեժ, Զորաց քարեր, Գորիս, Տաթև, Բջնի, Արագած, Սևան, Հովք գյուղ և այլ  վայրեր:


    Նախագծի խորագիրն է  #АйДаАрмения, իսկ բլոգգերների  հրապարակումներին կարող եք հետևել  www.armenia.travel Հայաստանի պաշտոնական զբոսաշրջային կայքի ինստագրամյան  էջում կամ #АйДаАрмения հեշթեգով։


    Հիշեցնենք, որ 2018 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի Դաշնությունից այցելությունները կազմել են 112260՝ անցած տարվա համեմատ գրանցելով 22 տոկոս աճ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ