06:40:20 22°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Photo.Հայաստան-Հոլանդիա բարեգործական միջոցառում` Երևանում

    05:47 23 Փետրվար 2016

    Օրերս՝ փետրվարի 20-ին, «Ռոսիա Մոլլ» նորաբաց մանկական սրճարանում տեղի ունեցավ հոլանդահայ նորաստեղծ «Բրայթ Ֆյուչր» /«Bright Future», թարգմանաբար՝ «Լուսավոր Ապագա»/ կամավորական խմբի կողմից կազմակերպված Հոլանդիա-Հայաստան բարեգործական ակցիան՝ նվիրված Հայաստանաբնակ անապահով ընտանիքների երեխաներին: Այս առիթով Հոլանդիայից Հայաստան էր ժամանել խմբի հիմնադիր-ղեկավար Մարիամ Կիրակոսյանը, ով իր հետ անապահով հայ երեխաների համար Հայաստան էր բերել բարեգործական օգնություն` շորերի և խաղալիքների տեսքով։ Վերոնշյալ օգնության հավաքման գործընթացում իրենց բարեգործական աջակցությունն էին ունեցել նաև Եվրոպայում բնակվող տարբեր ազգության և բնագավառների ներկայացուցիչներ, անհատներ և փոքր կազմակերպություններ: Շոու-ծրագրի շրջանակներում, որը վարել է Լուսինե Փիլոյանը, անապահով ընտանիքների շուրջ 50 անչափահաս երեխա՝ պարելուց, երգելուց և Լուսինեի կողմից կազմակերպված խաղերից բացի, հնարավորություն է ունեցել անվճար օգտվել սրճարանում տեղակայված բոլոր մանկական նորաոճ ատրակցիոններից։ Միջոցառումն իր կատարումներով գեղեցկացրել է երիտասարդ երգչուհի Քրիստինա Սահակյանը։ Իսկ միջոցառման ավարտին հայաստանաբնակ 28 անապահով ընտանիքի հանձնվել են Հոլանդիայից Հայաստան բերված օգնությունը: Հարկ է նաև նշել, որ բարեգործական ակցիան իրականացնելու նպատակով՝ «Բրայթ Ֆյուչր»-ի երիտասարդ կամավորներն ավելի քան 2 ամիս Հոլանդիայից և Հայաստանից իրականացրել են կազմակերպչական տարաբնույթ աշխատանքներ, փնտրել աջակցություն՝ հավաքված մեծ քանակությամբ օգնության հնարավոր մասը Հասըատան տեղափոխելու նպատակով։ - Այսօր մենք ականատեսը եղանք, թե ինչպես ընկճված ու տխուր դեմքով փոքրիկները կարճ ժամանակ անց վերափոխվեցին, ակտիվացան, խաղացին, պարեցին ու ուրախացան։ Մեծ երջանկություն է նրանց աչքերում կրկին տեսնել սոցիալական խնդիրների պատճառով խավարած փայլը, որը վերգտնելու համար այնքան էլ շատ բան անհրաժեշտ չէ անել, - ասել է «Բրայթ Ֆյուչր» հայ-հոլանդական բարեգործական կամավորական խմբի ղեկավար Մարիամ Կիրակոսյանը։ - Մենք այսօր համոզվեցինք, որ ուղղակի պարտավոր ենք շարունակական դարձնել նմանօրինակ ուրախ միջոցառումները՝ անհոգ ժամերը սոցիալապես անապահով հրաշք հայ մանուկների կյանքում հաճախակի դարձնելու նպատակով։ Մարիամ Կիրակոսյանի հավաստմամբ՝ նրանց թիմը՝ «Գլաձոր» համալսարանի և «Իմիջ Արթ Ստուդիո» արվեստի ստուդիայի հետ համատեղ, այժմ սկսում են ուսումնական և կրթական բարեգործական ծրագրերի մշակումը։ «Մենք համոզված ենք, որ սոցիալապես անապահով վիճակից դուրս գալու միակ միջոցը՝ մեր երիտասարդ սերնդին գիտելիքներով ապահովելու հնարավորությունն է։ Մենք համագործակցելու ենք Հայաստանում և Եվրոպայում գործող տարբեր բարեգործական հիմնադրամների, անհատ-բարերարների հետ, որպեսզի կարողանանք անվճար ուսումնական մոտիվացված ծրագրեր կազմակերպել մեր հայ անապահով բալիկների համար», - ավելացրել է Մարիամը։ Բարեգործական հայ-հոլանդական այս միջոցառման ընթացքում նկարահանվել է մինի-ֆիլմ, որը շուտով հասանելի կլինի Հայաստանի և Հոլանդիայի օնլայն հարթակներում։ Միջոցառման լուսաբանմանն աջակցում են մի շարք հոլանդական և հայկական լրատվամիջոցներ։ Բարեգործական ակցիայի կայացման գործում իր աջակցությունն է ցուցբերել նաև Ամստերդամի «Սուրբ Հոգի» հայկական եկեղեցին:

    На экране: IMG_0540.JPG.

    На экране: IMG_0651.JPG.

    На экране: IMG_0870.JPG.

    На экране: IMG_0890.JPG.

    На экране: IMG_1004.JPG.

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս