- Պարադոքս է, բայց փաստ
- Դիրքերում այրվածքներ ստացած զինվորը 5 ժամ օգնություն չի ստացել
- Գերմանիան նախազգուշացրել է, որ գազը կսպառվի երեք ամսում, եթե Ռուսաստանը ամբողջությամբ դադարեցնի մատակարարումները
- «Ապառաժ» ՍՊԸ-ն որևէ պահեստ չի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում․ հերքում
- Սուրմալուի պայթյունի հետևանքները մթնոլորտային օդում
- Մինչև հիմա Քաշաթաղում է՝ շրջադարձի ակնկալիքով․․․
- Ինչո՞վ է ազնվամորու մուրաբան վտանգավոր օրգանիզմի համար
- Որոնողական աշխատանքները դադարեցվել են, լույսը բացվելուն պես կվերականգնվեն. ԱԻՆ խոսնակ
- Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
- Աղավնոյի բնկիչները լողում են գետում՝ ասես հրաժեշտ տալիս․․․
«Փող հաշվող երկրները վաղուց հասկացել են, որ ամենակարևորը առողջ հասարակություն ունենալն է». «Փաստ»
05:09 16 Հոկտեմբեր 2018«Փաստ» օրաթերթը գրում է.
Պաշտոնական թվերի համաձայն, 2016–17 թվականներին երթևեկելու ընթացքում ծխելու պատճառով վարորդների հանդեպ մոտավորապես 11 հազար վարչական իրավախախտման դեպք է արձանագրվել: Դիտարկումները ցույց են տվել, որ օրենքի կիրառումից հետո դեպքերի քանակը մեր երկրում չի նվազել: Ուստի, ենթադրվում է, որ օրենքի նշված դրույթն ամենևին էլ կանխարգելիչ ֆունկցիա չունի, որի պատճառը տուգանքի չափի ցածր լինելն է:
Առաջարկվում է նաև ծխելն ընդհանրապես արգելել ժամանացի վայրերի փակ հատվածներում: Իսկ հասարակական, կրթական հաստատություններում և դրանց շրջակայքում՝ ընդհանրապես արգելել: Առաջարկվող տուգանքների չափը նախատեսվում է կրկին բավականին բարձր սահմանել, որպեսզի այն ոչ թե ձևական բնույթ կրի, այլ հստակ գործի ու դառնա զսպող գործիք:
Դեռևս 18–րդ դարում տնտեսագետ Ադամ Սմիթն է առաջարկել մարդու առողջության համար վտանգավոր ապրանքատեսակների վաճառքից գոյացող հարկերն ուղղել դրանց դեմ պայքարելուն, սակայն այն այսօր չի կիրառվում: Ժամանակակից աշխարհն այլ ճանապարհով է գնում՝ պարբերաբար մեծացնում է վնասակար համարվող ապրանքատեսակների գինը կամ կիրառում է լրացուցիչ հարկման տեսակներ՝ փորձելով դրանով ազդել սպառման ծավալների վրա:
Շատ երկրներում, մեր երկրում նույնպես, անկախ նրանից, թե հարկերը ինչ գործառույթներից են գոյանում, հավաքագրվում է մեկ կետում: Հետո այն վերաբաշխվում է տարբեր ոլորտներ ֆինանսավորելու համար: Ուստի, անկախ նրանից, թե, օրինակ, ծխախոտի վաճառքից ստացվող հարկերն ինչքան են կազմում, չեն կարող ամբողջությամբ ուղղվել հակածխախոտային պայքար իրականացնելու համար:
ՀՀ ԱՆ ԱԱԻ տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի կարծիքով, այսօր հակածխախոտային պայքարի շրջանակներում իրականացվող հանրային առողջապահության պահպանման երկու մոտեցում կա աշխարհում: Առաջինի դեպքում առաջարկվում է պարբերաբար բարձրացնել այս ապրանքատեսակից ստացվող հարկերի դրույքաչափերը և ստացված գումարների հաշվին ավելացնել առողջապահության ոլորտի ֆինանսավորումը: Մյուսով՝ ծխախոտի յուրաքանչյուր տուփի վաճառքից որոշակի ֆիքսված գումար փոխանցել ստեղծված հիմնադրամի, որտեղից էլ այն կհատկացվի առողջապահական ծրագրերի իրականացմանը:
«Կարծում եմ՝ երկու տարբերակն էլ ընդունելի է, քանի որ երկու դեպքում էլ խոսքը ծխախոտի նկատմամբ կիրառվող հարկային բարձր դրույքաչափի մասին է: Երկու դեպքում էլ այն ազդում է ապրանքի գնի վրա, և դեռահասների համար ծխախոտ գնելը դառնում է անհասանելի, իսկ սոցիալապես անապահով խավերի համար՝ քիչ հասանելի: Երկուսն էլ կնպաստեն ծխողների թվի կրճատմանը»,– ասաց Ա. Բազարչյանը:
Փորձագետների կարծիքով, ծխախոտի ընդհանուր արժեքից գանձվող հարկային բեռը պետք է կազմի 70 տոկոս, որպեսզի գնի բարձրացման հաշվին սպառումը նվազի, քանի որ այն ոչ միայն առաջին անհրաժեշտության ապրանքատեսակ չէ, այլև կախվածություն է առաջացնում: Հետևաբար ծխախոտի օգտագործման նվազեցման դեմ պայքարի քաղաքականություն իրականացնելու ժամանակ շատ կարևոր է այդ ապրանքատեսակի հանդեպ վարվող հարկային քաղաքականությունը ճիշտ իրականացնելը:
Ա. Բազարչյանի խոսքով, Հայաստանում ծխողների թիվն ընդհանուր առմամբ մոտ կես միլիոնից պակաս է: Տոկոսային հարաբերությամբ այն կազմում է 15–ից բարձր տարիք ունեցողների մոտ 26 %–ը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է հաշվարկել, թե հակածխախոտային պայքարի շրջանակներում վարվող գնային քաղաքականությունն ինչ ազդեցություն կարող է ունենալ ծխողների թվի կրճատման վրա, ինչն, ըստ մասնագետների, ամենաարդյունավետ և գործուն պայքարի միջոցն է համարվում ողջ աշխարհում:
«Գնի թանկացման դեպքում նույնիսկ ծխողը սկսում է ավելի քիչ ծխել: Եթե նախկինում ծխում էր 1 տուփ, ապա գինը բարձրացնելուց հետո կսկսի օրինակ՝ 12 կամ 15 գլանակ ծխել: Սա արդեն օգուտ է թե՛ գրպանին, թե՛ առողջությանը: Եվ եթե մարդը, ով ուզում է թողնել ծխելը, բայց ինչ–որ մի բան նրան խանգարում է, ապա գնի ավելացումը կնպաստի, որ նա այդ քայլն անի: Իսկ չծխողը երբեք էլ չի մտածի ծխելու մասին, քանի որ անիմաստ կհամարի ծխելու վրա բավականին գումար ծախսելը: Մեր կողմից առաջարկվող օրինագիծն այս պահին անդրադառնում է միայն հակածխախոտային պայքարի քայլերի արդյունավետության բարձրացմանը, բայց կարծում եմ, որ ապագայում անհրաժեշտություն կլինի անդրադառնալ նաև հարկային քաղաքականությանը: Ու թեև չի բացառվում, որ ծխախոտ արտադրողների, ներկրողների մոտ այն դժգոհություններ առաջացնի, սակայն մենք ոչ թե աշխատում ենք, որ նրանց մոտ դժգոհություններ չառաջանան, այլ աշխատում ենք, որպեսզի հասարակությունն առողջ լինի: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նրանց կողմից ճնշումներ միշտ էլ լինում են, սակայն այն երկրները, որոնք փող հաշվել գիտեն, վաղուց հասկացել են, որ շատ ավելի լավ է ունենալ առողջ հասարակություն, որը ունակ կլինի երկար տարիներ աշխատել ու հարկատու լինել, քան ունենալ հիվանդ հասարակություն, որը դառնում է բեռ տվյալ երկրի համար»,– ասաց Ա. Բազարչյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Լրահոս
- Սուրմալուի պայթյունի հետևանքները մթնոլորտային օդում 00:08 18 Օգոստոս 2022
- Դիրքերում այրվածքներ ստացած զինվորը 5 ժամ օգնություն չի ստացել 23:53 17 Օգոստոս 2022
- «Ապառաժ» ՍՊԸ-ն որևէ պահեստ չի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում․ հերքում 23:30 17 Օգոստոս 2022
- Ինչի՞ կարող է հանգեցնել դիետիկ գազավորված ըմպելիքների չափից շատ օգտագործումը 23:18 17 Օգոստոս 2022
- Ինչո՞վ է ազնվամորու մուրաբան վտանգավոր օրգանիզմի համար 23:05 17 Օգոստոս 2022
- Պարադոքս է, բայց փաստ 22:53 17 Օգոստոս 2022
- Մինչև հիմա Քաշաթաղում է՝ շրջադարձի ակնկալիքով․․․ 22:42 17 Օգոստոս 2022
- Գերմանիան նախազգուշացրել է, որ գազը կսպառվի երեք ամսում, եթե Ռուսաստանը ամբողջությամբ դադարեցնի մատակարարումները 22:42 17 Օգոստոս 2022
- Որոնողական աշխատանքները դադարեցվել են, լույսը բացվելուն պես կվերականգնվեն. ԱԻՆ խոսնակ 22:30 17 Օգոստոս 2022
- Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն 22:19 17 Օգոստոս 2022
- Աղավնոյի բնկիչները լողում են գետում՝ ասես հրաժեշտ տալիս․․․ 22:07 17 Օգոստոս 2022
- Այսօր շատ խորհրդանշանական օր է 21:56 17 Օգոստոս 2022
- Էստոնիան մտադիր է արգելել ՌԴ այն քաղաքացիների մուտքը, որոնք վիզա են ստացել ԵՄ երրորդ երկրում․ ERR 21:45 17 Օգոստոս 2022
- «Սուրմալու»-ում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են. պայթյունից տուժածներից 4-ը բուժվում է 21:34 17 Օգոստոս 2022
- Գնացել էին թոռնիկների համար գնումներ անելու. ովքեր են պայթյունից զոհված Անահիտ Խալաթյանն ու Գայանե Ավետիսյանը (ֆոտո) 21:23 17 Օգոստոս 2022
- Երևանի ԲԿ-ներ դիմած 62 քաղաքացուց 4-ը շարունակում է բուժում ստանալ, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են․ ԱԻՆ 20:32 17 Օգոստոս 2022
- Կառավարական առանձատան մոտ մեքենա է այրվել 20:21 17 Օգոստոս 2022
- Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր զորակցությունն է հայտնել Հայաստանին՝ «Սուրմալու» ԱԿ-ում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ 20:10 17 Օգոստոս 2022
- Միշուստինն ու Փաշինյանը քննարկել են առեւտրատնտեսական ոլորտում համագործակցությունը 19:58 17 Օգոստոս 2022
- Կարո Փայլանը իր դեմ մահափորձ կազմակերպելու հետ կապված դիմել է դատախազություն 19:47 17 Օգոստոս 2022
Փոխկապակցված նորություններ
-
23:53 17 Օգոստոս 2022 Դիրքերում այրվածքներ ստացած զինվորը 5 ժամ օգնություն չի ստացել Ինչո՞ւ Պալյանին, գոնե Սիսիանից ուղղաթիռով չեն տեղափոխել Երևան, այս հարցի պատասխանն են ակնկալում ստանալ ծնողները։ «Սիսիանի հոսպիտալից տեղափոխությունը չէ՞ր կարելի կատարել ուղղաթիռով, մեր պետության ուղղաթիռերն ինչի՞ համար են, հաճույքների՞»,-հարցնում է Պալյանի մայրը։
-
22:42 17 Օգոստոս 2022 Գերմանիան նախազգուշացրել է, որ գազը կսպառվի երեք ամսում, եթե Ռուսաստանը ամբողջությամբ դադարեցնի մատակարարումները Գերմանիան նախազգուշացրել է, որ գազը կսպառվի երեք ամսից էլ քիչ ժամանակում, եթե Ռուսաստանն ամբողջությամբ դադարեցնի մատակարարումները:
-
23:30 17 Օգոստոս 2022 «Ապառաժ» ՍՊԸ-ն որևէ պահեստ չի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում․ հերքում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցածը մեծ ողբերգություն է, ցավակցում եմ բոլոր զոհերի և տուժածների հարազատներին։
Քաղաքականություն
-
22:53 17 Օգոստոս 2022 Պարադոքս է, բայց փաստ ԱՄՆ֊ում ապրող ընկերներս պրոռուսական մտածողություն ունեն, հատուկ դժվար հասկացողների համար բացատրեմ, որ պրոռուսական նշանակում է լինել հայոց պետականության պահպանման կողմնակից եւ հասկանալ, որ Ռուսաստանի թուլացման դեպքում Հայաստանը կդառնա թուրք֊պարսկական պատերազմի թատերաբեմը։
-
21:56 17 Օգոստոս 2022 Այսօր շատ խորհրդանշանական օր է Որով էլ պայմանավորված է Հայաստանում տեղի ունեղող ցանկացած բացասական երևույթ բարդել Ռուսատանի վրա
-
19:24 17 Օգոստոս 2022 ԱՄՆ֊ում ծառերի վրա դոլար չի աճում Որպես ԱՄՆ֊ում միքանի անգամ եղած մարդ ուզում եմ պաշտոնապես հայտարարել` ԱՄՆ֊ում ծառերի վրա դոլար չի աճում։