18:08:01 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պիտի մեկտեղենք ուժն ընդհանուր գաղափարի շուրջ՝ ունենալու ՄԻ պաշտպանության ամուր համակարգ․ ՄԻՊ

    20:05 24 Հունիս 2024

    ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բացման խոսքով է հանդես եկել Հելսինկյան ասոցիաիցայի կողմից «ՀՀ դատաիրավական բարեփոխումների ընթացքը ՀՀ –ում 2023-2024 թվականներին» ուսումնասիրության ամփոփագրի ներկայացմանը։

    Անահիտ Մանասյանը, անդրադառնալով դատական և իրավական բարեփոխումներին, հատուկ ընդգծել է, որ առկա խնդիրները վեր հանելու և մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ձևավորելու հարցում չափազանց կարևոր է քաղաքացիական հասարակության դերը։

    «Դատական և իրավական բարեփոխումների տեսանկյունից առաջնային նշանակություն ունի հանրային իրազեկման պատշաճ միջոցառումների իրականացումը, քանի որ շատ դեպքերում քաղաքացիներն իրազեկ չեն այս կամ այն փոփոխության կամ նոր համակարգերի ներդրման մասին»,- ասել է Պաշտպանը։

    Ըստ նրա՝ բարեփոխումների համատեքստում առանցքային է նաև վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերումն ինչպես դատավորների, այնպես էլ պետական մարմինների աշխատակիցների համար։

    Ամփոփելով խոսքը՝ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է համագործակցային միջավայրի ապահովման կարևորությունը։

    «Պետք է կարողանանք մեկտեղել ուժերն ընդհանուր գաղափարի շուրջ՝ ունենալու մարդու իրավունքների պաշտպանության ամուր համակարգ։ Այս բոլոր հարցերում ես ևս մեկ անգամ պաշտոնապես հայտնում եմ իմ հանձնառությունը»,- հավելել է Պաշտպանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս