16:57:12 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՊՆ-ում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության առարկայի քննությունը

    13:45 29 Նոյեմբեր 2023

    Նոյեմբերի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության առարկայի քննությունը։

    Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը։

    Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման գործընթացին կամավոր ներգրավված  զինծառայողներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ մասնակիցները հանձնաժողովին կներկայացնեն պատրաստության այն նույն բարձր աստիճանը, որով նրանք աչքի էին ընկել նախորդ՝ ֆիզիկական և կրակային պատրաստության քննությունների
    ընթացքում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս