19:53:55 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պորտուգալիան և Դանիան շատ ուժեղ հավաքականներ ունեն․ Մեծ տարբերություն չկա, թե նրանցից որը կլինի մեր մրցակիցը․ Վարազդատ Հարոյան

    19:49 13 Դեկտեմբեր 2024

    Դեկտեմբերի 13-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացավ ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց F խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ազգերի լիգայի 24/25 թվականի խաղարկության Ա լիգայի փլեյ-օֆֆ փուլի Պորտուգալիա-Դանիա զույգի հաղթողը, ինչպես նաև Հունգարիայի և Իռլանդիայի ընտրանիները:

    Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը  ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է վիճակահանության արդյունքները.

    «Բավականին հետաքրքիր վիճակահանություն է: Պորտուգալիան և Դանիան շատ ուժեղ հավաքականներ ունեն: Մեծ տարբերություն չկա, թե նրանցից որը կլինի մեր մրցակիցը: Իռլանդիայի հավաքականին շատ լավ ծանոթ ենք, քանի որ վերջերս ենք խաղացել նրանց հետ, իսկ Հունգարիան խաղաոճով և կարգով շատ մոտ է Իռլանդիայի հավաքականին: Պետք է լավ պատրաստվենք և ամեն ինչ անենք՝ հնարավորինս հաջող հանդես գալու համար»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս