01:11:57 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փրկարարները մարել են Սարի Թաղի խորդանոցներից մեկում բռնկված հրդեհը

    16:07 13 Փետրվար 2025

    Փետրվարի 13-ին, ժամը 11:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղի 26-րդ փողոցի տներից մեկին կից այրվում է փայտե շինություն։

     

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան բակում գտնվող խորդանոցում:

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։14-ին, մարվել՝ 12։54-ին։ Այրվել է խորդանոցը (մոտ 50 քմ): 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս