21:04:04 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արցախի նախագահը հանդիպել է ազատամարտիկների, աֆղանական պատերազմի վետերանների և պահեստազորի սպաների միության անդամներին

    13:27 9 Հունիս 2023

    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ  Հարությունյանը հունիսի 8-ին հանդիպել է Արցախի ազատամարտիկների միության, Աֆղանական պատերազմի  վետերանների միության և Պահեստազորի սպաների միության  մի խումբ անդամների հետ։

    Արցախի նախագահի աշխտակազմից հայտնում են, որ նախագահ Հարությունյանը ներկայացրել է  ռազմաքաղաքական իրավիճակը, խոսել Արցախի անվտանգության ապահովման գործում իշխանությունների քաղաքականության մասին։

    Նախագահը բարձր է գնահատել  Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ամրապնդման գործում հանդիպման մասնակից կառույցների ունեցած ավանդը, գիտելիքներն  ու փորձը՝ պատրաստակամություն հայտնելով այն օգտագործել Արցախի համար կենսական  նշանակություն ունեցող ոլորտներում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս