12:02:13 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Քաղաքապետարանը պարզաբանում է, թե ինչու է Հայկ Մարությանը Թբիլիսի մեկնել ինքնաթիռով

    11:03 7 Նոյեմբեր 2019

    Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

    Քաղաքապետի տրանսպորտային ծախսերի մասին.

    «168 ժամ»-ը լուր է տվել Երեւանի պատվիրակության՝ հոկտեմբերի սկզբին Թբիլիսիի կատարած այցի վերաբերյալ՝ հարեւան երկրի մայրաքաղաք ինքնաթիռով մեկնումը փորձելով ներկայացնել որպես շռայլությունՆախ՝ ֆիքսենքոր մեքենաներով մեկնումը մի շարք լրացուցիչ ծախսեր է պահանջումայդ թվում՝ վարորդների սնունդն ու գիշերակացըինչը չկա ինքնաթիռով մեկնման դեպքումԲացի դրանիցմեքենայով մեկնելու պարագայում ամբողջ պատվիրակությունը պետք է Երեւանից դուրս գար մեկ օր առաջ՝ Թբիլիսիում պաշտոնական միջոցառումներին հասցնելու համարՀետեւաբարպատվիրակությունը առնվազն մեկ ավել օր պետք է ծախսեր՝ համապատասխան ֆինանսական հետեւանքներով հանդերձկրկին՝ գիշերակացսնունդ եւ այլնԵվ էստեղ դեռ հարց է՝ իրականում որ տարբերակն է ավելի էժան նստում համայնքի վրա:

     

     

    Ինչ վերաբերում է քաղաքապետի տրանսպորտային ծախսերի արդյունավետությանը՝ առհասարակստորեւ 2018-ի հունվար-սեպտեմբերին Երեւանի քաղաքապետին սպասարկող մեկ (!) մեքենայի ծախսերն են՝ համեմատած քաղաքապետ Հայկ Մարությանին 2019-ի նույն ժամանակահատվածում սպասարկած երկու (!) մեքենաների վառելիքի ծախսի հետ:

     
    Ըստ այդմ, 2018-ի ինը ամիսների ընթացքում ծախսվել է 5740 լիտր բենզին (420դ/լ հաշվով՝ 2 213. 400 դրամ), իսկ 2019-ի ինն ամիսներին ծախսվել է 1640 լիտր բենզին՝ մոտ 688 800 դրամի: 
    Այսպիսով, քաղաքապետ Հայկ Մարությանի ծառայողական 2 մեքենաները հաշվետու ժամանակահատվածում ծախսել են մոտ 3,5 անգամ պակաս վառելիք, քան նախորդ քաղաքապետին սպասարկող մեկ մեքենան:
    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս