05:13:46 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական

    10:45 5 Դեկտեմբեր 2022

    Երեւանի քաղաքապետարչանի աշխատակազմում նոր նշանակումներ են արվել: Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնեց, որ իր խորհրդական Մերի Մարգարյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխտակազմի մարդկային ռեսուրսների  կառավարման վարչության պետի պաշտոնակատար:

    Արմեն Առաքելյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետի պաշտոնակատար, իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Սաշա Կատվալյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետի խորհրդական:

    «Հուսով եմ եւ վստահ եմ, որ համատեղ ուժերով կգնանք առաջ»,-ասաց քաղաքապետը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս