19:23:05 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատավարությունը (ուղիղ)

    13:20 19 Հոկտեմբեր 2021

    Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, այժմ պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով դատավարությունը:

    Ինչպես հաղորդվել էր, նախորդ նիստին նախկին փոխվարչապետ, պատգամավոր Արմեն Գեւորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը լքեց նիստերի դահլիճը՝ որպես բողոքի նշան դատավորի գործողությունների դեմ: Երբ դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց պաշտպանի երկու միջնորդությունները, Լուսինե Սահակյանը մեկ անգամ եւս հայտարարեց, որ գործի բազմաթիվ հատորներից ստացել է ընդամենը մի քանի փաստաթուղթ: 128 հատորին ծանոթանալու համար փաստաբանին տրվեց մի քանի օր: Գործընթացին Սահակյանի մասնակցության պահից դատավոր Դանիբեկյանը փաստացի փաստաբանին զրկում է գործի նյութերին ծանոթանալու հնարավորությունից: Ընդ որում, ըստ դատավորի, քանի որ փաստաբանը դրանք երբեք փոստով չի ստացել, նա կարող է դա անել դատարանում: Ի նշան բողոքի՝ փաստաբանը լքեց նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ հեռանում է, քանի դեռ դատարանը նրան չի տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

    Հիշեցնենք, որ ավելի վաղ Աննա Դանիբեկյանի սուբյեկտիվ վերաբերմունքի պատճառով դատավարությունը լքել էր Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Արմեն Գեւորգյանը եւս դատարանին մեղադրել էր կողմնակալության մեջ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս