02:40:18 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Քուրդ զինյալները վերահսկողության տակ են վերցրել Սիրիա-Իրաք սահմանի մոտ գտնվող քաղաքները

    00:01 7 Դեկտեմբեր 2024

    «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» կոալիցիայի քրդական ստորաբաժանումները գրավել են Դեյր էզ Զոր նահանգի արևմտյան հատվածը և Իրաքին սահմանակից շրջանները, որոնք գտնվում էին կառավարական զորքերի վերահսկողության տակ։ Այս մասին ասված է SDF հրամանատարության հայտարարության մեջ, որը Էրբիլից հեռարձակել է Rudaw հեռուստաալիքը։

    Դրանում նշվում է, որ նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ սիրիական զորքերը և նրանց աջակցող Ազգային պաշտպանության ուժերը լքել են Դեյր էզ Զոր, Մայադին քաղաքները և Իրաքի Բու Քեմալի սահմանը, որտեղ գտնվում է անցակետը։ Սիրիացի զինվորականները և Ազգային պաշտպանության ուժերի զինյալները տեղափոխվել են Պալմիրա, որը հարձակման է ենթարկվում «Ջաբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման և սիրիական զինված ընդդիմության թուրքամետ խմբավորումների կողմից։

    Ավելի վաղ «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» հրամանատար Մազլյում Աբդին Firat գործակալության կողմից փոխանցված հայտարարության մեջ ուշադրություն է հրավիրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների ակտիվացման վրա սիրիական անապատի մի շարք շրջաններում։

    Բացի այդ, քուրդ մարտիկներն այժմ պաշտպանվում են Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի նահանգի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող մի շարք շրջաններում: Աբդիի խոսքով՝ ներկայումս բանակցություններ են ընթանում Հալեպի քրդաբնակ թաղամասերից 250 հազար մարդու տարհանման շուրջ, որոնք շրջափակման մեջ են։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս