19:25:26 20°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Քո զավակն եմ Հայաստան» խորագրով հայրենասիրական միջոցառում՝ Մասիսի մանկապարտեզում

    10:54 9 Դեկտեմբեր 2017

    ՔՈ ԶԱՎԱԿՆ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆ

    Մասիս քաղաքի թիվ 5 մանկապարտեզում մեկնարկեց հայ զինվորին նվիրված <<Քո զավակն եմ Հայաստան>> խորագրով հայրենասիրական միջոցառումը, որին ներկա էին Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանը, Մասիսի Սբ. Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը, քաղաքապետարանի աշխատակիցներն ու բազմաթիվ հյուրեր: Մինչ միջոցառման մեկնարկը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988թ. երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը, որից հետո մանկապարտեզի սաները հայրենասիրական ոգով ներշնչված, ներկայացրեցին հայ զինվորի գործունեությունն ու դերը հայրենիքի պաշտպանության գործում: Երեխաների մատուցմամբ հայրենասիրական երգերն ու բանաստեղծությունները դահլիճը լցրեցին ռազմահայրենասիրական և մարտական ոգով: Քաղաքապետը շնորհավորեց մանկապարտեզի կոլեկտիվին և ծնողական համայնքին ստացված միջոցառման համար և նշեց,
    - Նմանատիպ միջոցառումները յուրօրինակ խթան են դաստիարակելու սերունդներին ազգային-հայրենասիրական ոգով: Մեր փոքրիկների ելույթներով մենք համոզվեցինք, որ հայրենիքը մենք ենք, իսկ այն պահելու և պաշտպանելու առաքելությունը` յուրաքանչյուրիս Սուրբ գործը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս