05:35:21 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ««Ռադիոլուր»-ի պատասխանը». Հանրային ռադիոյում ժամացույցի «Բաքու» ցուցանակը փոխարինվել է «Ստեփանակերտ» ցուցանակով

    15:54 20 Սեպտեմբեր 2024

    Հանրային ռադիոյում ժամացույցի «Բաքու» ցուցանակը փոխարինվել է «Ստեփանակերտ» ցուցանակով։

    ««Ռադիոլուր»-ի պատասխանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրային ռադիոյի «Կյանքին ասել այո» հաղորդաշարի հեղինակ Ալիսա Գևորգյանը, որի որդին՝ Դավիթը, զոհվել է 44-օրյա պատերազմում՝։

    Նա նաև լուսանկար է հրապարակել։

    Նշենք, որ Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Քոլոյանը հայտարարել էր, որ բացարձակ խնդիր չի տեսնում նրանում, որ այսուհետև ռադիոյի պատին, ի թիվս այլ քաղաքների ժամացույցների, կլինեն նաև Բաքվի և Անկարայի ժամերը։

    Նա հավելել էր, որ չի հեռացնի Բաքվի ժամը, անգամ եթե աշխատակիցները շարունակեն պնդել, քանի որ թեպետ թշնամական քաղաքներ են և մեզ վրա ճնշումներ են գործադրում, բայց այդ քաղաքները գոյություն ունեն։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս