08:15:27 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

    19:23 3 Դեկտեմբեր 2022

    Շաբաթ առավոտյան Ղրղզստան-Տաջիկական սահմանին տեղի բնակիչների միջև բախում է տեղի ունեցել զենքի կիրառմամբ, տուժել է Տաջիկստանի մի քաղաքացի։

    Ինչպես հայտնում է Interfax-ը՝ Ղրղզստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեին հղումով, Սոմոնիեն (Տաջիկստան) գյուղով Դախմա գյուղի ուղղությամբ մեքենա վարելիս Ղրղզստանի քաղաքացու և Տաջիկստանի քաղաքացիների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, և ծեծկռտուք է սկսվել։ Միջադեպի ժամանակ ղրղզը որսորդական հրացանից երեք նախազգուշական կրակոց է արձակել օդ։

     

    Տաջիկական կողմի տվյալներով՝ Ղրղզստանի քաղաքացիները ամրանով ծեծել են Տաջիկստանի Չորկուհի Ջամոաթի Սոմոնիեն գյուղի բնակչին։ Դրանից հետո ղրղզ սահմանապահները մի քանի կրակոց են արձակել։ Տուժածը հոսպիտալացվել է։

    Ներկայումս Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային ներկայացուցիչների մակարդակով հանդիպում է անցկացվում Բատկեն և Իսֆարա հատվածների համար։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս