05:23:45 29°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գագարինում երեկվա կրակոցներից հետո Հրազդանում հայտնաբերվել է Range Rover, որի վրա առկա են կրակոցի բազմաթիվ հետքեր

    23:24 5 Հուլիս 2022

    Ոստիկանությունն այսօր Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկի ավտոտնակում հայտնաբերել է Range Rover մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակուն և կողային հատվածներում հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր, տեղեկացնում է shamshyan.com-ը: 

    Մեքենան ընթերականների ներկայությամբ քննչական խմբի ղեկավարի որոշմամբ ավտոքարշակի միջոցով տեղափոխվել է Ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

     

    Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ,  որ նշված ավտոմեքենայի վրա կրակոցներն արձակվել են երեկ Գագարին ավանի սկզբնամասում:

    Փաստի առթիվ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր օր-ի հրազենի գործադրմամբ կատարված խուլիգանություն և ապօրինի զենք կրելու, պահելու, օգտագործելու հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս