23:33:45 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՌԴ-ն եւ Իրանը պայմանավորվել են հարստացնել ազգային արժույթների մասնաբաժինն արտաքին առեւտրային հաշվարկներում

    00:44 26 Մայիս 2022

    Ռուսաստանն ու Իրանը կշարունակեն հարստացնել ազգային արժույթների մասնաբաժինը արտաքին առեւտրային հաշվարկներում, հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը Թեհրանում կայացած երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստում, փոխանցում Интерфакс-ը:

    «Քննարկման առանցքային թեմաներից մեկը ֆինանսաբանկային ոլորտն է եղել՝ պայմանների ստեղծումը իրավաբանական անձանց եւ կազմակերպությունների վճարումների եւ վերահաշվարկների իրականացման համար: Պայմանավորվել ենք առավելագույնս անցնել ազգային արժույթների կիրառմանը»,- ասել է Նովակը

    «Մոտ ապագայում սպասում ենք Իրանի ԿԲ եւ Ֆիննախի պատվիրակություններին, որպեսզի Մոսկվայում վեերջնական որոշումներ մշակենք»,- հավելել է Նովակը:

    Խոսվել է նաեւ Ռուսաստանի կողմից Իրանի համար բացված ընդհանուր 5 մլրդ դոլարի վարկային գծի մնացած հատվածի փոխանցման իրականացման մասին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս