00:20:13 16°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հիմա ռուսներին Հայաստանում իշխանփոխություն չանելու մեջ մեղադրողներից քանի՞սն է խոսալու այդ վտանգավոր երևույթի դեմ

    11:30 23 Մարտ 2023

    Շշուկներով բողոքներ և ձայներ են գալիս շատ ընդդիմադիրներից, թե ինչու ռուսները սրանց չեն փոխում:

    ԵՒ հիմնականում այդ բողոքները գալիս են այն ուժերի կողմից, ովքեր տարիներ կամ ամիսներ առաջ ասում էին մենք ինքնիշխան երկիր ենք, երբ որևէ ռուս պաշտոնյա փորձում էր խոսել արևմտյան հկ-ների արած ապակառուցողական քայլերի մասին մեր երկրում: Բա հիմա ո՞նց եղավ որ պատրաստ եք ձեր «ինքնիշխանությունը» զիջել ռուսներին:

    Այսօր էլ ԱՄՆ-ն հայտարարեց, որ պատրաստվում է վերանորոգել կենսաբանական լաբորոտորիաները հետ խորհրդային երկրներում: Հիմա ռուսներին Հայաստանում իշխանփոխություն չանելու մեջ մեղադրողներից քանի՞սն է խոսալու այդ վտանգավոր երևույթի դեմ: Կամ նրանցից քանի՞սն է հրապարակայնորեն ելքի տեղը ցույց տվել եվրոպացի դիտորդներին:

    Հայաստանի քաղաքական դաշտի մեծ մասին թվում է, թե ՌԴ-ն ոչթե մեր դաշնակիցն է, այլ մասնավոր անվճար անվտանգություն ապահովող կազմակերպություն, ով պիտի աչքերը փակ անի ամեն ինչ որ պահպանի Հայաստանի շահերը, իսկ իրենք պիտի խաղեր տան Ռուսաստանի թշնամիների հետ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս