- Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ
- Անուշավան Մուշեղյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր
- Արմեն Եգանյանը նշանակվել է Բրազիլիայում ՀՀ դեսպան
- ԱԺ-ն գումարել է իր հերթական նիստերը. Օրակարգում է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հարցը (ուղիղ)
- «Իրավունք». Տիգրան Ավինյանի քաղաքապետ դարձնելու ծանրաձողը ՔՊ-ն գցել է ոտքերին
- Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
- «Փաստ». Արդիականացվում է պետական գույքի հաշվառման համակարգը. Նախագիծ
- «Հրապարակ». Արմեն Դարբինյանի ուլտիմատումը՝ հիմնադիրներին
- «Փաստ». Միրզոյանի մոսկովյան այցը նախապես պլանավորված չի եղել . Կուտակված լարվածությունը մեղմելու նպատակով էր
- «Ժողովուրդ». Ֆրակցիայի դե ֆակտո ղեկավարը․ Կոնջորյանին շատ ՔՊ-ականներ անգամ չեն բարևում
ՌԴ-ն մնում է մեր երկրի գլխավոր ռազմաքաղաքական դաշնակիցը․ քննարկում
18:27 17 Դեկտեմբեր 2022Այս տարի հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունները դարձան 30 տարեկան։ Մեր հարաբերություններում կան խնդիրներ, բայց դրանք ի վիճակի չեն ստվերելու ռազմաքաղաքական բարձր հարաբերությությունները, որոնք կան։ Այս մասին «Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը․ իրողություններ և հեռանկարներ»» կլոր սեղան-քննարկմանը հայտարարեց քաղաքական վերլուծաբան, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի կոորդինատոր Արամ Սաֆարյանը:
Ամփոփելով 2022 թվականին հայ-ռուսական հարաբերությունները Սաֆարյանը կարևորեց Բիշկեկում «ԵԱՏՄ բիշկեկյան համաժողովի» շրջանակներում Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպում, որը ևս մեկ անգամ հաստատեց հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների դաշնակցային բնույթը։
«Հայաստան-Ռուսաստան առևտրատնտեսական հարաբերությունները 10 ամսվա ընթացքում, ինչպես արձանագրվեց վերնոնշյալ հանդիպման ընթացքում, անցած տարվա համեմատ ավել է 67%-ով։ Սա ցնցող թիվ է, որը ստիպում է խոսել այն մասին, որ դեռ կա չօգտագործված պոտենցիալ։ Դեռ էլի կա հնարավորություն՝ խորացնելու և զարգացնելու մեր առևտրատնտեսական հարաբերությունները և դա ծառայեցնել մեր երկրի ու մեր ժողովրդի շահերին», - նշեց Սաֆարյանը։
Ահռելի զարգացման ներուժ կա եվրասիական տնտեսական ինտեգրացիայի ոլորտում, որը կարող է ծառայել մեր երկրում ոչ միայն երկրի տնտեսական հարստացմանը, այլ նաև առկա սոցիալ-տնտեսական առկա խնդիրները հաղթահարելու ուղղությամբ։
«Ռուսաստանի ուղղությամբ՝ հայ-ռուսական առևտրի ընդհանուր ծավալը գերազանցել է 3 մլրդ դոլարը։ Հարևան Ադրբեջանի, որը նույնպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, առևտրատնտեսական համագործակցությունը՝ չնայած 8-9 միլիոն բնկչությանը, նույնպես 3 մլրդ դոլար է։ Սա խոսում է նար մասին, որ մեր տնտեսությունը կողմնորոշված է դեպի ԵԱՏՄ շուկաները։ Քանզի միայն ԵԱՏՄ շուկաներն են երաշխավորում պատրաստի արտադրանքի ավելացման և սպառման հնարավորությունները։ Միայն պատրաստի ապրանքն է ստեղծում հավելյալ արժեք։ Այսինքն՝ հումքի և պատրաստի արժեքի միջև տարբերությունն է դառնում օգուտը, որն էլ ապահովում է տնտեսության զարգացում, հարստացում, բարգավաճում, սոցիալական խնդիրների լուծում։ Այս հավելյալ արժեքի ստեղծման ճանապարհին Հայաստանն իր հայացքը ուղղել է դեպի Ռուսաստան և չի սխալվել, որովհետև ռուսաստանյան շուկան վերջին երեք տարում գնում և կլանում է Հայաստանից դուրս եկող ամբողջ պատրաստի ապրանքը», - շեշտեց նա։
Ինչ վերաբերում է ռազմաքաղաքական հարաբերություններին, Սաֆարյանը նշեց՝ ամենասերտ դաշնակիցներն ենք։ Երկրի ներսում ունենք վիճաբանություն՝ կատարու՞մ է արդյոք Ռուսաստանն այն բոլոր պարտականությունները, որոնք մենք ակնկալում ենք մեր ռազմավարական դաշնակցից։
«Արձանագրում ենք, որ ինչպես եղել, այնպես 2022 թվականին Ռուսաստանի Դաշնությունը մնում է մեր երկրի գլխավոր ռազմաքաղաքական դաշնակից և նրա ներկայությունը Հայաստանում երաշխավորում է մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և կայունությունը մեր հարևանների հետ հարաբերություններում։ Առկա հարցերը չպետք է խրտնեցնեն, այլ ընդհակառակը՝ մեզ պետք է մղի էլ ավելի ազնիվ, անկեղծ, սերտ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ։Պետք է ի վիճակի լինենք ունենալ այնպիսի երկխոսություն, որտեղ Ռուսաստանին հետաքրքիր լինի Հայաստանը։ Ռուսաստանը Հայասատսնի խոշորագույն տնտեսական գործընկերն է։ Ռուսական ներդրումները Հասյատանում ամենամեծն են աշխարհում։ Ռուսական աշխատաշուկան ամենամեծն ու առայժմ անփոխարինելին է մեր աշխատանքային միգրանտների համար։ Ռուս տուրիստներն ամենամեծ սեգմետն են Հայաստանի տուրիստական բիզնեսում։ Այսինքն՝ Հայաստան ժամանող բոլոր զբոսաշրջիկների մոտ 40%-ը ռուսներ են և Ռուսաստանի քաղաքացիներ։ Նաեւ նոր երևույթ է Հայաստանում․ 51․00-ից 130․000 ՌԴ քաղաքացիներ տարբեր պատճառներով տեղափոխվել են Հայաստան՝ իրենց գործունեությունը շարունակելու», - հավելեց Սաֆարյանը։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ կարեւորելով հայ-ռուսական հարաբերությունների հնարավորինս անաչառ դիտարկումը՝ նշեց, որ այն ժամանակները, երբ հայ-ռուսական հարաբերությունները ներկայացվում էին միայն վարդագույն ակնոցներով վաղուց անցել են։ Դա բավականին լուրջ վնաս է հասցնում պրակտիկ քաղաքականությանն ու հարաբերություններին ոչ միայն երկու երկրների միջեւ, այլև որոշակի տրամադրություններ են ձևավորում, թե մեր հասարակությունում, թե Ռուսաստանի հասարակությունում, թե գեոքաղաքական առումով լուրջ տարակուսանքներ են առաջացնում։
«Պետք է ռեալ գնահատենք՝ ինչ միջավայրում է տնտեսական աճը ձևավորվել։ Բոլորս հասկանում ենք, որ 2022 թվականը բացառիկ տարի էր Ռուսատանի համար, քանի որ ՌԴ-ն պատերազմական գործողությունների մեջ մտավ Ուկրաինայի հետ։ Հետագայում այդ ամենը տրանսֆորմացվեց փաստացի Ռուսաստան-Արևմուտք գլոբալ պատերազմի ֆորմատ։ Լուրջ տրանսֆորմացիաների ենթարկվեցին ֆինանսական շուկաները։ Այդ սանկցիոն ռեժիմի պայմաններում սահմանափակումներ մտցվեցին, ֆինանսական հոսքերն իրենց հեշտ ուղին սկսեցին փնտրել։ Հայաստանի բիզնեսի ու տնտեսության համար բավականին բարենպաստ պայմաններ ստեղծվեցին համաշխարհային այս կոլաբսի մեջ։ Վակուումը լցնելու հնարավորություններ ստեղծվեցին։ Այժմ բավականին լուրջ դեր են սկսում խաղալ ԵԱՏՄ շրջանակում գործող օրենքները և հնարավորությունները։ Մենք պետք է բավականին սթափ գնահատենք, թե տնտեսական աճը, թե ապրանքաշրջանառությունը մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ։ Հայաստանյան տնտեսական աճի վրա զգալիորեն ազդեցությունի ունի նաև այդ ռելոկացիա երևույթը, որի արդյունքում տրասֆերը Ռուսաստանից կրկնապատկվել է», - ասաց Հակոբյանը։
Հակոբյանը նաև նշեց, որ հիմա Հայաստանում տուրիզմի մի յուրահատուկ ձև է զարգանում՝ բանկայինը։ Մարդիկ Ռուսաստանից գալիս են մեր երկիր բանկային քարտեր հանելու, որպեսզի կարողանան արտաքին աշխարհի հետ շփվել։ Դրա արդյունքում մեր բանկերն այս տարի բավականին լուրջ աճ ունեն։ Մեր բանկային համակարգը հիմա գերտաքացված է, որովհետև այդ գումարները որոնք նստել են բանկային հաշիվներին սպառում չունեն այդքան։ Հայաստանի տնտեսությունը պատրաստ չէ այդ ծավալները սպառել։ Դրա հետևանքով է, որ վալյուտային կուրսերն այսպիսին են։
«Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին որպես ռազմավարական դաշնակիցներ, կարծում եմ՝ 2022 թվականը ամենապրոբլոմատիկ տարիներից է եղել, որը արտացոլվում է նաև որոշ սոցհարցումներում։ Բավականին լուրջ անկումներ կան Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի առումով։ Այդ վստահությունը 35-37 % է դարձել։ Ռուսաֆոբիան զգալի աճել է։ Մինչդեռ 5 կամ 10 տարի առաջ Ռուսաստանի ռեյտինգը կարող էր պակաս լինել 70%ից։ Սա պետք է մտահոգի Ռուսաստանին, Ռուսաստանի շահագրգիռ, ակտիվ հանրությանը։ Սկզբից պարտվում են սովորաբար հանրային դաշտում։ Ամեն բան սկսվում է հասարակական տրամադրություններից։ Այս տենդենցը պայմանավորված է 2020 թվականի պատեազմի արդունքներով։ Փաստը մնում է փաստ, որ Թուրքիայի ռազմավարական գործընկեր Ադրբեջանը բավականին լուրջ հաղթանակ տարավ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանի նկատմամբ։ Երկար տարիներ հայ հասարակությունը ռուսական գործոնի կարևորությունը պայմանավորում էր անվտանգային խնդիրներով։ Տարիների հայ հասարակության մեջ ձևավորվել է այն կարծիքը, որ Ռուսաստանը մեր անվտանգության երաշխիքն է և ցանկացած պարագայում Ռուսաստանի հետ համագործակցելը կարող է լինել մեր հաջողության գրավականը։ Պատերազմի արդյունքում ոչ միայն արձանագրվել է նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն ակտը, այլ նաև հետագայում Ռուսաստանը թույլ է տվել, որպեսզի մեր տարածաշրջան իր բավականին ակտիվ ռեսուրսներով մտնի նաև Թուրքիան ու այստեղ հիմա աննախադեպ ազդեցություն ունենա», - հավելեց նա։
Անդրադառնալով Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններին՝ Հակոբյանը նշեց, որ դրանք իրականում Ռուսաստանի հետ հարաբերություններն են։ Ֆունկցիոնալ առումով ՀԱՊԿ-ը բավականին քիչ օգուտ կարող է տալ, բայց այնտեղ չլինելը կարող է բավականաչափ վտանգավոր լինել Հայսատանի համար։ Բայց նաեւ այս վարքագծով աշխատելը կարող է ևս վտանգավոր լինել, որովհետև ՀԱՊԿ-ի առջև ի սկզբանե դնում են խնդիրներ՝ իմանալով, որ այդ ձևաչափում չեն լուծվելու, ապա պրոբլոմ ես դառնում ՀԱՊԿ-ի համար։
«Այժմ էլ այն պրոցեները, որոնք տեղի են ունենում, չենք կարող դրական գնահատել հայ-ռուսական հարաբերությունների համար։ Այժմյան գլխավոր թրենդներից մեկն այն է, որ ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունը չեն կատարում՝ Լաչինի միջանցքի դեբլոկադայի առումով։ Հայ-ռուսական հարաբերությունների մեջ առաջին անգամ Հայաստանն արգելափակեց մի քանի սիմվոլիկ մարդկանց մուտքը Հայաստան։ Այդ թվում՝ Մարգարիտա Սիմոնյան, Զատուլին։ Չենք կարող համարել, որ սա լավ հարաբերություններից է գալիս։ Ինչ վերաբերում է ընդհանրապես հայ-ռուսական հարաբերություններին, ապա դրանք շարունակում են կրել ռազմավարական բնույթ։ Չեն կարող այլ բնույթ կրել, քանի դեռ նույն Ռուսատանի համար այս տարածաշրջանը հետաքրքիր է, քանի դեռ տարածաշրջանի որոշ երկրներում իրադարձությունները համարում է գերկարևոր իր համար։ Ռուսաստանն այստեղ ունենալով իր գեոքաղաքական կամ ռեգիոնալ շահերը, այնուամենայնիվ փորձում է բազիսային ներդրումներ անել, առանց շատ մեծ նշանակություն տալով, թե ով է այդ պահին իշխանության», - իր խոսքը եզրափակեց Հակոբյանը։
Իր հերթին Ռազմավարական հետազոտությունների ու նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի համահիմնադիր, քաղաքագետ Ջոնի Մելիքյանն անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ ասաց, որ դրանք կարևոր են մեր պետության համար։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, մեծ պայմանագրի 25-ամյակը նշում ենք բավականին բարդ աշխարհաքաղաքական պրոցեսների ֆոնին, երբ փետրվարից այս կողմ շատ հարցերում, նույնիսկ արցախյան հարցի շուրջ, մեր տարածաշրջանի հետ կապված նախկինում ձևավորված ստատուս քվոն փոխվեց։ Այսօր մենք տեսնում ենք, որ հիբրիդային այս պատերազմը բավականին լուրջ ձևով ազդում է նաև մեր տարածաշրջանի վրա։
«Մենք տեսանք լարվածություն, թե Արցախում, թե Հայաստանի սահմաններին։ Հակառակորդի ագրեսին մեր տարածքերի հանդեպ էլ ավելի խորացավ։ Հիբրիդային այս պատերազմի ֆոնին բավականին բարդացել են Ռուսաստանի քայլերը և քաղաքականությունը մեր տարածաշրանում։ Չէի ասի, որ ուշադրության կենտրոնում չէ, բայց Ռուսաստանի Դաշնության ուշադրությունը հիմնականում ուղղված է դեպի Ուկրաինա։ Բոլոր ռեսուսներն ու ջանքերն ուղղված են այն կողմ։ Բարդություններին զուգահեռ, չպետք է մոռանալ, որ Արցախում են գտնվում ռուս խաղաղապահները։ Այսօր լայնամասշտաբ պատերազմ չէ։ Եղած խնդիրներով հանդերձ՝ ի վերջո չունենալով մանդատ, կանգնած են ռուս խաղաղապահներրը։ Դե ֆակտո նրանք Արցախում են։ Մանդատի մի մասն է նաև՝ ինչ անել, կամ ինչ չանելը, ինչի իրավունք ունեն նրանք, ինչի իրավունք չունեն։ Շատ կարևոր է, որ մենք հասկանանք, թե ապագայում հավելյալ վտանգների ֆոնին ինչպես իրենք կարող են գործել։ Այս ամենին զուգահեռ, եթե կա հնարավորություն, եթե կան ցանկացող պետություններ, որոնք կարող են իրենց հավելյալ ներդրումն ունենալ թող հանդես գան և մասնակցեն։ Բոլոր պետությունները, որոնք իրենց շահերն ունեն այս տարածաշրջանում, պետք է առաջին հերթին հասկանան, որ տեղում կան արդեն ռուս զինվորականներ։ Կարևոր է ֆիքսել, որ մտահոգություն կա նաև ռուսական կողմի մոտ», - նշեց Մելիքյանը։
Իր հերթին «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ փոխնախագահ, քաղաքագետ Ծովինար Կոստանյանը, նշեց, որ աշխարհում տեղի ունեցող գործընթացները, աշխարհաքաղաքական նոր իրողությունները, Արեւմուտք-Ռուսաստան այս սուր հակամարտությունն ուղղակիորեն ազդեցությունն ունեն նաեւ մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Այստեղ առաջնահերթ ու կարևոր է Հայաստանի դիրքորոշումը, նաեւ մեր երկրի վարած արտաքին քաղաքականությունը։ «Այս ֆոնին առաջանում են նոր վտանգներ, որոնց պետք է դիմակայի Հայաստանը։ Կարևոր է հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունենալու։ Այդ իսկ պատճառով մեր կազմակերպությունը պարբերաբար քննարկումներ է կազմակերպում, որպեսզի փորձագետներն ուղիղ երկխոսության հնարավորություն ունենան հասարակության՝ մասնավորապես ակտիվ երիտասարդության հետ, որոնց համար միևնույն չէ, թե ինչ ապագա է սպասվում մեր երկրին։ Այսօր մեր հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք հայ-ռուսական հարաբերությունները։ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, ինչպես նաև անվտանգության երաշխավորը։ Այդ իսկ պատճառով կարևոր է հասկանալ, թե ինչ ճանապարհ են անցել հայ-ռուսական հարաբերությունները և ինչպես պետք է ապագայում էլ ավելի զարգացնել դրանք, քանզի այդ հարաբերություններից է կախված մեր երկրի անվտանգությունը», - ընդգծեց Կոստանյանը։
Նշենք, որ Կլոր սեղան-քննարկումը կազմակերպել է «Միջազգային հումանիտար զարգացման» հասարակական կազմակերպությունը, դրան մասնակցեցին շուրջ չորս տասնյակ ուսանողներ հայաստանյան բուհերից, փորձագետներ:
Լրահոս
- «Իրավունք». Տիգրան Ավինյանի քաղաքապետ դարձնելու ծանրաձողը ՔՊ-ն գցել է ոտքերին 10:45 21 Մարտ 2023
- Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ 10:39 21 Մարտ 2023
- Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում 10:36 21 Մարտ 2023
- «Փաստ». Արդիականացվում է պետական գույքի հաշվառման համակարգը. Նախագիծ 10:27 21 Մարտ 2023
- Անուշավան Մուշեղյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր 10:22 21 Մարտ 2023
- Արմեն Եգանյանը նշանակվել է Բրազիլիայում ՀՀ դեսպան 10:21 21 Մարտ 2023
- «Հրապարակ». Արմեն Դարբինյանի ուլտիմատումը՝ հիմնադիրներին 10:18 21 Մարտ 2023
- «Փաստ». Միրզոյանի մոսկովյան այցը նախապես պլանավորված չի եղել . Կուտակված լարվածությունը մեղմելու նպատակով էր 10:09 21 Մարտ 2023
- ԱԺ-ն գումարել է իր հերթական նիստերը. Օրակարգում է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հարցը (ուղիղ) 10:04 21 Մարտ 2023
- «Ժողովուրդ». Ֆրակցիայի դե ֆակտո ղեկավարը․ Կոնջորյանին շատ ՔՊ-ականներ անգամ չեն բարևում 10:00 21 Մարտ 2023
- «Հրապարակ». Հեռանում են նաեւ յուրայինները 09:51 21 Մարտ 2023
- «Փաստ». Սիսիանի ընտրությունները՝ իշխանության համար կենաց - մահու կռիվ 09:42 21 Մարտ 2023
- «Ժողովուրդ». ՔՊ-ականները, բերանները ջուր առած, 5 ժամ լսել են Օնիկ Գասպարյանի ելույթը․ բացառիկ մանրամասներ դռնփակ նիստից 09:34 21 Մարտ 2023
- «Հրապարակ». Ընդդիմադիրներն ակտիվորեն ընդգրկվում են միջազգային պատվիրակություններում 09:23 21 Մարտ 2023
- «Ժողովուրդ». Իրադարձությունները ՔՊ֊ականների սրտով են․ նրանք երես են թեքել Արսեն Թորոսյանից 09:13 21 Մարտ 2023
- «Հրապարակ». Վարչապետի աշխատակազմը հորդորել է պետական հաստատություններին հրաժարվել mail.ru էլեկտրոնային փոստերից 09:02 21 Մարտ 2023
- Նաոմի Քեմփբելը կիսվել է դստեր հետ հազվագյուտ լուսանկարներով 01:55 21 Մարտ 2023
- Microsoft-ը նախատեսում է բջջային խաղերի խանութ բացել և մրցակցել Google-ի ու Apple-ի հետ 01:38 21 Մարտ 2023
- Դեն Բիլզերյանի կարողությունը 2023 թվականին կգերազանցի 310 միլիոն դոլարը 01:18 21 Մարտ 2023
- Բիթքոյնի արժեքը գերազանցել է 28 000 դոլարը 01:00 21 Մարտ 2023
Փոխկապակցված նորություններ
-
13:50 7 Մարտ 2023 Եթե դուրս չգանք ազգային բարոյաքանդման այս վիճակից, թուրքերը մեզ հոշոտելու են․ Վահե Հովհաննիսյան Եթե դուրս չգանք ազգային բարոյաքանդման այս վիճակից, թուրքերը մեզ հոշոտելու են․ Վահե Հովհաննիսյան
-
11:21 3 Մարտ 2023 Երկիրն ապագա է ուզում. Վահե Հովհաննիսյան Երկիրն ապագա է ուզում. Վահե Հովհաննիսյան
-
13:00 23 Փետրվար 2023 Ղազախստանը խորհրդարանական ընտրությունների շեմին է. ուժերի դասավորվածությունը ու նոր հնարավորությունները Ղազախստանը խորհրդարանական ընտրությունների շեմին է. ուժերի դասավորվածությունը ու նոր հնարավորությունները
Միջազգային լուրեր
-
19:59 20 Մարտ 2023 Ռուսաստանի հասարարակական-քաղաքական կյանքն ապակայունացնելու արմատականների փորձերը կանխվել են․ Պուտին Ռուսաստանի հասարարակական-քաղաքական կյանքն ապակայունացնելու արմատականների փորձերը կանխվել են․ Պուտին
-
17:47 20 Մարտ 2023 Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը
-
16:16 20 Մարտ 2023 Սի Ծինփինը պետական այցով ժամանել է Մոսկվա Սի Ծինփինը պետական այցով ժամանել է Մոսկվա
Տնտեսություն
-
19:35 20 Մարտ 2023 Դոլարն ու եվրոն թանկացել են. ռուբլին էժանացել է Դոլարն ու եվրոն թանկացել են. ռուբլին էժանացել է
-
01:38 21 Մարտ 2023 Microsoft-ը նախատեսում է բջջային խաղերի խանութ բացել և մրցակցել Google-ի ու Apple-ի հետ Microsoft-ը նախատեսում է բջջային խաղերի խանութ բացել և մրցակցել Google-ի ու Apple-ի հետ
-
16:49 20 Մարտ 2023 Կոտլետի արտադրությունը համապատասխանեցվել է տեխնիկական կանոնակարգի պահանջներին Կոտլետի արտադրությունը համապատասխանեցվել է տեխնիկական կանոնակարգի պահանջներին