07:35:28 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռուսական բիզնեսը սկսել է զգույշ վերաբերվել ՀՀ-ի հետ համագործակցությանը. Օվերչուկ

    22:01 15 Հունվար 2025

    Ռուսական բիզնեսը սկսել է զգույշ վերաբերվել Հայաստանի հետ համագործակցությանը՝ Եվրամիությանն անդամակցելու՝ Հայաստանի ծրագրերի քննարկման ֆոնին. 2024 թվականին մի շարք ուղղություններով արդեն նկատվել է ակտիվության նվազում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

    Նրա խոսքով՝ ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը խորհրդարան ուղարկելու՝ Հայաստանի Կառավարության որոշումն իրավաբանորեն պարտավորեցնող քայլ է և պետք է գնահատվի որպես Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու նախաձեռնություն:

    «Հայաստանի Կառավարության որոշումը մենք համարում ենք ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ»,- ասել է Օվերչուկը:

    Նա նաև ընդգծել է, որ չնայած ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ քննարկման գործընթացի մեկնարկին՝ Հայաստանը շահագրգռված չէ կորցնել ԵԱՏՄ երկրների շուկաները։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս