07:14:13 16°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռուս զինծառայողները Գյումրիից ուշացումով վերադառնում են տուն

    08:24 26 Հոկտեմբեր 2011

     

    Մոտ 150 ժամկետային ռուս զինծառայողներ երեքշաբթի օրը վերջապես կարողացան լքել Հայաստանի 102-րդ ռազմական բազան, հայտարարել է Հարավային ռազմական շրջանի մամլո-ծառայության (ՀՌՇ) ղեկավար` գնդապետ Իգոր Գորբուլը:

    Ավելի վաղ ՀՌՇ դատախազության ներկայացուցիչ Նաթիֆ Գաջիմետովը հայնել էր, որ ռազմական դատախազությունը ստուգումներ է սկսել, քանի որ 300-ից ավելի ռուս զինծառայողների ծառայության ժամկետն արդեն ավարտվել է, սակայն իրենք արդեն վաղուց չեն կարող Հայսատանից վերադառնալ տուն: Դատախազները պարզում էին կատարվածի պատճառները, մասնավորապես` ինչու զինվորներին չի տրամադրվել ինքնաթիռ:

    «Զինծառայողների առաջին խումբը` մոտ 150 հոգի, մեկնել է Դոնի Ռոստով քաղաք»,- ասել է Գորբուլը:

    -Այս շաբաթվա ընթացքում զինծառայողների պլանային փախարինման արդյունքում Գյումրու օդանավակայից կուղարկվի «դեմբելներով» ևս երկու ինքնաթիռ,- հավելել է նա:

    Գորբուլի խոսքերով` ժամկետային զինծառայողներին կփոխարինեն նորակոչիկներ, որոնց Հայաստան կտեղափոխեն Դոնի Ռոստովից, Եկատերինբուրգից ու Սամարայից:

    «Ռազմական բազայի անձնակազմի պլանային փոխարինման արդյունքում դրա թվակազմը չի փոխվի: Ընդհանուր առմամբ` մինչև նոյեմբերի վերջ նախատեղվում է փոխարինել մոտ 3 հազար զինծառայողների»,- ասել է Գորբուլը:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս