00:36:46 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռուսական «Ձայնը. Երեխաներ» նախագծի sms-քվեարկության օպերատորը հաքերային հարձակումներ չի հայտնաբերել աղմուկ հանած քվեարկության ժամանակ

    19:00 29 Ապրիլ 2019

    Ռուսական «Ձայնը» և «Ձայնը. Երեխաներ» հեռուստանախագծերի ժամանակ առցանց-քվեարկության տեխնիկական հարցերով զբաղվող ընկերությունը հաքերային հարձակումներ չի բացահայտել իր սերվերների դեմ մրցույթի եզրափակչի ժամանակ ձայների հաշվարկ անելիս:

     

    Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ընկերության կայքում հրապարակված հայտարարությանը, ապրիլի 26-ին տեղի ունեցած քվեարկության ընթացքում ստացվել և մշակվել են հոռւստադիտողների բոլոր հեռախոսազանգերն ու sms-հաղորդագրությունները:

    Նշվում է, որ մանրամասն հաշվետվություն է փոխանցվել ՌԴ Առաջին ալիքին, որն ապրիլի 27-ին հայտարարել էր քվեարկության արդյունքները վերստուգելու մասին:

    Հիշեցնենք, որ երաժշտական մրցույթի եզրափակչում քվեարկության արդյունքում հաղթանակը շնորհվել է Ալսուի դստերը՝ 10-ամյա Միկելային, ինչը, սակայն քննարկումների մեծ ալիք է բարձրացրել համացանցում: Շատերի կարծիքով՝ աղջկա ելույթն այնքան էլ տպավորիչ չի եղել:

     
     
    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս