10:12:05 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մեր ամենակարևոր նպատակներից մեկը եղել է հենց հայկական նորաձևության ներկայացումը միջազգային հարթակներում. Սյուզաննա Աղաբաբյան

    20:14 20 Փետրվար 2023

    Հայտնի դիզայներ, Աղաբաբյան նորաձևության տան հիմնադիր` Սյուզաննա Աղաբաբյանն այս անգամ էլ գերազանցեց ինքն իրեն` վարակելով վարդագույն քաղաքը վարդագույնով: Այս տարվա սիրահարների տոնի` Սուրբ Վալենտինի առիթով ստեղծած հավաքածուն ինքնին անզուգական էր, սակայն հավաքածուի մեջ առանձնացավ ու բազմաթիվ հաճախորդների կողմից հատուկ գնահատանքի արժանացավ վարդագույն պիջակը: Այն միանգամից դարձավ հավաքածուի բեսթսելլեր` շնորհիվ իր վրա կատարած մանրակրկիտ աշխատանքի ու նորաձև լուծումների: Այս աշխատանքով Սյուզաննան նորաձև հանրությանը հերթական անգամ զարմացրեց իր ստեղծագործ մտքով ու երևակայությամբ` փոխելով կանացի հանդերձանքի մասին մարդկանց ընկալումները:

      Սյուզաննան նշում է, որ նորաձևության մեջ միշտ է եղել, քանի որ մայրը ևս դիզայներ է և կարող է ասել, որ նորաձևությունը իր արյան մեջ է. «Մասնագիտությանս հանդեպ սերը դեռևս արտահայտել եմ մանկուց, երբ ինքս էի որոշում ինչպես համադրել հագուստներս և ծնողներս էլ չէին խոչընդոտում այդ հարցում, այլ հակառակը՝ ոգևորում էին։ Դեռ մանկուց ինձ գրավում էր «դիզայներական հագուստի » գաղափարը, որը ենթադրում է հատուկ քեզ համար կարված յուրօրինակ հագուստ, որը ոչ մի այլ տեղ չես հանդիպի: Արդեն ավելի հասուն տարիքում որոշեցի նախասիրությունս տեղափոխել ավելի պրոֆեսիոնալ դաշտ և մասնագիտական կրթություն ստանալուց հետո՝ 2018 թվականին, հիմնադրեցի Աղաբաբյան բրենդը և արդեն 5 տարի է փորձում եմ բոլորին վարակել նորաձևության «վիրուսով» և կարծում եմ դեռ հաջողում ենք այդ հարցում»,- ասաց մոդելավորող-դիզայները:  

    Խոսելով մոտիվացիայի աղբյուրների մասին Սյուզաննան պատմում է, որ շա՜տ սիրում է ճամփորդել, ծանոթանալ տարբեր երկրների մշակույթներին, կոնկրետ տվյալ տեղանքի նորաձևության տենդենցներին, այցելել տարբեր թանգարաններ և տեքստիլի արտադրամասեր, եթե դրանք լինում են. «Ինձ ճամփորդելը շատ օգնում է ոգեշնչման հարցում, բացի դրանից ցանկացած փոքր գեղեցիկ բան կարող է ոգեշնչման աղբյուր լինել, նույնիսկ գեղեցիկ ճարտարապետական կառույցները: Կոնկրետ այս վալենտինյան հավաքածուի ոգեշնչումը եղել է հենց սերն ու սիրո տոնը, այդ իսկ պատճառով սիրտ ֆորման՝ որպես դետալ, գերակշռում է այս հավաքածուում։ Իսկ բաց վարդագույնի գերակշռումը կապված է մեր սիրո վարդագույն քաղաքի՝ Երևանի հետ»,- հավելեց Սյուզաննան: 

    Դիզայները նշում է, որ  հայ դիզայներների աշխատանքները և՛ իրենց որակով, և՛ իրենց ձեռագրով չեն զիջում միջազգային բրենդներին. «Մեր ամենակարևոր նպատակներից մեկը եղել է հենց հայկական նորաձևության ներկայացումը միջազգային հարթակներում, այդ նպատակով մեկնեցի ԱՄՆ միջազգային շուկայի վերաբերյալ գիտելքներս ու հմտություններս համալրելու: Փակագծերը շատ չեմ բացի, բայց ուսումս ավարտելուց հետո մեծ պլաններ ունենք, որոնց մասին արդեն կխոսեմ իրագործելուց հետո»,- ավելացրեց նա:

    Աղաբաբյան բրենդի հագուստները կարող եք ձեռք բերել խանութ-սրահից, որը գտնվում է քաղաքի սրտում՝ Թումանյան 1 հասցեում, կամ օնլայն՝ գրելով բրենդի ինստագրամյան էջին (https://www.instagram.com/aghababyan_official?igsh=NzM5NmJjcTZtdnNu) կամ էլ այցելելով վեբկայք՝ aghababyanfashion.com:

    Աղաբաբյան բրենդը կատարում է առաքում ամբողջ աշխարհում:

    Нет описания.

    Нет описания.

    Нет описания.

    Нет описания.

    Нет описания.

    Нет описания.

    Нет описания.

    Нет описания.

    Нет описания.

    Нет описания.

    Нет описания.

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս