17:33:17 15°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արդեն 3-4 տարի է՝ «Երկրապահը» Ներքին Հանդում է․ Սասուն Միքայելյան

    11:30 5 Մարտ 2024

    Սպարապետի ժամանակ մենք այն ժամանակ կարողացել ենք ազատագրել մեր հայրենիքի որոշ մասը, որ հակառակորդի ձեռքին էր. այսօր «Երկրապահը» նույն գործն է անում, 44-օրյա պատերազմից մինչ օրս մենք պետական սահմաններն ենք պահում: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

    «Դուք ավելի լավ քաջատեղյակ եք՝ որ ուղղություններով, այստեղ չի կարելի ասել: Ես ուզում եմ դիմել ժողովրդին, որ այսօրվա ծանր վիճակում թե արտաքին քաղաքական, թե խոշոր տերությունների վերադասավորումների ժամանակ, հատկապես մեր տարածաշրջանում պետք է մի քիչ խելոք լինենք, համախմբված լինենք, որ հետագայում ավելի մեծ դժվարությունների չհանդիպենք»,-ասաց նա:

    Հարցին՝ ի՞նչ է նշանակում խելոք լինել, թշնամու կրակոցին չպատասխանե՞լ, նա պատասխանեց. «Թշնամու կրակոցի հետ դուք գործ չունեք, թշնամու դեմ կանգնած է մեր բանակը, Երկրապահը, տարբեր կառույցներ: Պետք չի տեղին-անտեղին ապատեղեկատվություն տարածել, ամեն մեկը մի բան խոսի, պետք է համախմբված լինենք»:

    Անդրադառնալով Ներքին Հանդում ստեղծված իրավիճակին, Սասուն Միքայելյանն ասաց. «Արդեն 3-4 տարի է, «Երկրապահը» Ներքին Հանդում ենք, ուղղակի չեմ ուզեցել, որ ամեն ինչ էսպես տարածվի: Մեծ թվաքանակով կանգնած է «Երկրապահը» պաշտպանական գծի ողջ գրեթե երկարությամբ: Կրակոց լինելում է, մենք էլ պատասխանում ենք»:

    Ինչ վերաբերում է նրան, որ իշխանությունները Ներքին Հանդում տեղի ունեցածից հետո հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ կհետաքննեն եւ կպատժվեն բոլոր նրանք, որոնք խախտել են սադրանքների չգնալու հրամանը, ԵԿՄ նախագահն ասաց. «Դա ասվել է ընդհանուր արտաքին քաղաքականության համար, բայց էդ տղուն բռնե՞լ են: Էդ տղեն իմ հետ միասին հետ ենք եկել Հանդից:

    Ինչ վերաբերում է նրան, որ ԱԱԾ-ն հայտարարել է, որ որպես բարի կամքի դրսեւորում վերադարձնելու են ադրբեջանցի զինծառայողին, որը զինված ներխուժել էր Հայաստանի սուվերեն տարածք եւ գերի ընկել, Սասուն Միքայելյանն ասաց. «Մենք էլ էնտեղ գերիներ ունենք, դա իմ խնդիրը չի, իմ խնդիրը սահման պահելն է: ԱԱԾ-ն հասկանում է՝ ինչ է անում»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս