06:59:32 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Խաշ հայկական ավանդական» արտադրատեսակի թողարկումը կասեցվել է. ՍԱՏՄ

    14:31 2 Դեկտեմբեր 2022

    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Գյուրջյան Էկո Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրությունում (ք․ Երևան), որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

    ՍԱՏՄ-ից  հայտնում են, որ փորձարկման արդյունքներով պարզվել է, որ «Խաշ հայկական ավանդական» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱՄ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

     

    «Գյուրջյան Էկո Ֆուդ» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ արտադրատեսակը իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս