06:28:46 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը

    16:27 16 Հունվար 2025

    Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը: Այս մասին տեղեկանում ենք «Միասնական հայրենիք» կուսակցության տարածած հաղորդագրությունց:

    «Ս.թ. հունվարի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անունից հրապարակվել է «16 հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանի կողմից սկսվող ապօրինի ու կեղծ դատավարության կապակցությամբ» հայտարարություն:

    Ազգային ժողովի անունից հրապարակվող հայտարարությունները սովորաբար համաձայնեցվում են բոլոր խմբակցությունների հետ: «Միասնական հայրենիք» խմբակցությունը չի տվել իր համաձայնությունը տեքստի սույն խմբագրությանը և իր անունից հանդես գալու իրավասություն չի վերապահել որևէ մեկին:

    «Միասնական հայրենիք» խմբակցությունը զերծ է մնում միասնականության դրսևորման կեղծ փորձերից, ուստի և` պահանջում է հանել իր անունը հայտարարության տակ ստորագրած մասնակիցների ցանկից»,- ասված է հաղորդագրության մեջ:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս