07:31:40 30°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սեր, երեխա, նոր սկիզբ. Երաժիշտ Աբել Կյուրեղյանը ներկայացրել է իր «Իմ փոքրիկ աղջիկ» երգի տեսահոլովակը

    16:49 6 Մարտ 2021

    Երաժիշտ, հեղինակ, գործիքավորող Աբել Կյուրեղյանը ներկայացրել է իր «Իմ փոքրիկ աղջիկ» երգն ու տեսահոլովակը: Ընտանեկան ջերմության, հայր և դուստր հավիտենական սիրո մասին երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Արմեն Բադալյանն է, իսկ գործիքավորումն իրականացրել է հենց Աբել Կյուրեղյանը: Երգի հեքիաթային իրականությունը տեսահոլովակի է վերածել Վահե Տերտերյանը:

     

    Нет описания.

     

    Աբել Կյուրեղյանի խոսքով՝ պատերազմից հետո շատ դժվարությամբ մարդիկ անցնում են իրենց աշխատանքինբոլորի համար կյանքը մի պահ կանգ էր առելիսկ հիմա յուրաքանչյուրն իր գործի միջոցով վերականգնվում էվերադառնում կյանքԻր կողմից ընտրվել է «Իմ փոքրիկ աղջիկ» երգըքանի որ այն խորհրդանշական է՝ երեխանոր սկիզբսփոփանքդրական մտքերինչի կարիքը հիմա շատ կա:


    Нет описания.


    Աբել Կյուրեղյանն իր ուղին սկսել է շատ վաղուց՝ երաժշտական կրթություն ստանալով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Երաժիշտն հանդիսատեսին հայտնի է իր «Ինչու» դուետով: 2015-ից առ այսօր Հայաստանի Ազգային Ակադեմիական երգչախմբի անդամ է: 2015 թվականին Լոնդոնի Սուրբ Եղիշե Հայ Առաքելական եկեղեցում անցկացվող համերգի ժամանակ հանդես է եկել որպես մենակատար` ներկայացնելով հայ հոգևոր երաժշտություն և հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։ 2016 թվականին Լիբանանի վարչապետի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի կողմից հրավերք են ստացել հանդես գալու Կառլ Օրֆֆի «Կարմինա Բուրանա» համերգային ծրագրով։ Համագործել են նաև բրիտանացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Կառլ Ջենկինսի հետ, ում ղեկավարությամբ կատարել են նրա սիմֆոնիկ Adiemus ստեղծագործությունը: Տարիների ընթացքում մասնակցել է բազմաթիվ համերգների, փառատոնների, շատ անգամ նաև որպես ժյուրիի անդամ:

    Առաջիկայում նախատեսվում է նաև նոր երգ, թեման սերն է, կլինի ռուսալեզու, երգը հեղինակային է՝ երաժշտությունն ու գործիքավորումն իրականացրել է Աբել Կյուրեղյանը: Նրան երգի ստեղծման գործում օգնել է իր որդին՝ 14-ամյա Համլետը, ով ռուսերենով երգի գեղեցիկ խոսքերն է գրել:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս