17:09:03 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներ

    12:42 9 Դեկտեմբեր 2023

    Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ-/Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 104+866-կմ 108+800 հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներ։

     

    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ մոտ 4 կմ ճանապարհահատվածն անցնում է Վայոց ձորի մարզով՝ Սալլի, Քարագլուխ, Աղնջաձոր բնակավայրերի մոտով։

     

     

    Կապալառու կազմակերպությունը՝ «Քարավան» ՍՊԸ-ն, ֆրեզման միջոցով հեռացրել է ճանապարհի ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը, և տեղադրել է նոր շերտ, լրացվել-հարթեցվել են կողնակները, ճանապարհը գծանշվել է, տեղադրվել են ուղղորդիչ սյուներ։

     

     

    Շինարարության հսկողությունը կատարել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ինժեներները։

     

    Միջին նորոգման աշխատանքները ֆինանսավորվել են ՀՀ պետական բյուջեից։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս