23:25:44 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սև ծովի փոթորկից տուժել է Բաթումին. հեղեղվել են քաղաքի փողոցները

    20:56 27 Նոյեմբեր 2023

    Սև ծովի Աջարիայի ափին արդեն երկրորդ օրն է ուժգին փոթորիկ է մոլեգնում. Բաթումիի կենտրոնական փողոցները հեղեղված են, վնասվել են ենթակառուցվածքները:

    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին   հայտնում է տեղական «Բաթումելեբի» գործակալությունը։

    «Փոթորիկը Սև ծովում հասնում է 4-5 բալի: Ուժեղ ալիքների հետևանքով վնասվել է Բաթումիի նոր բուլվարի ենթակառուցվածքը, հեղեղվել են քաղաքի կենտրոնական փողոցները, որոշ բաժանորդների էլեկտրաէներգիա չի մատակարարվում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

    Ականատեսները սոցցանցերում կադրեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են ալիքները հասնում մոտակա բակերը՝ ոչնչացնելով ամեն ինչ իրենց ճանապարհին։ Վնասվել են նաև Քոբուլեթիի ենթակառուցվածքները: Սկսել են վերականգնման աշխատանքները։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս