12:12:32 26°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչների լիցենզիան պարտքերի պատճառով կասեցնելուց առաջ 10 օր ժամանակ կտրվի

    11:34 29 Փետրվար 2024

    Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ի նիստում հավանություն տվեց «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»ՀՀ օրենքների նախագծերին:

    Նախագծերի ընդունման նպատակը՝ վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ ունենալու դեպքում, խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչներին հավելյալ ժամկետի տրամադրումն է լիցենզիայի գործունեության կասեցում չկիրառելու նպատակով։

    Օրենքի համաձայն նման ժամկետանց պարտավորությունների, այդ թվում՝ տույժեր և տուգանքների, դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է։ Խնդիրն այն է, որ գործող բիզնեսի համար նշված պահանջը կատարելու համար երբեմն անհրաժեշտ է լրացուցիչ ժամկետ։

    Նախագծով առաջարկվում է նրանց լրացուցիչ տրամադրել ևս 10 օր ժամկետ, նախքան լիցենզիայի գործողությունը կասեցնելը՝ նպատակ ունենալով չխոչընդոտել գործող բիզնեսի բնականոն ընթացքին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս