02:16:37 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ընկերությունն ավելի երկար է տևում, քան սերը. Շակիրան՝ Պիկեից հեռանալու մասին

    22:49 16 Նոյեմբեր 2023

    Շակիրան պատմել է, թե ինչ է սովորել Ժերար Պիկեից բաժանվելուց հետո.

    -Ո՞րն է լավագույն դասը, որ քաղել  եք վերջին երկու տարում:

    -Դասերից մեկը, որ ես սովորեցի, այն է, որ կարծում էի, որ շատ ավելի փխրուն եմ, քան իրականում էի: Ես հասկացա, որ մարդիկ մեծ տոկունություն ունեն և կարող են հաղթահարել ամեն ինչ։

    Ես նաև հասկացա, որ ընկերությունն ավելի երկար է տևում, քան սերը, և որ լավագույն ուղերձը, որը կարող եմ փոխանցել երեխաներիս, այն է, որ նրանք պետք է լավ ընկերներ ունենան, ովքեր ապագայում իրենց հուզական աջակցությունը կլինեն, ինչպես իմն էր ինձ համար,-ասել է երգչուհին։

    Շակիրան և Պիկեն բաժանվել են 2022 թվականի ամռանը՝ 12 տարվա հարաբերություններից հետո։

    Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը դավաճանել է երգչուհուն։ Զույգը երկու որդի ունի։

    Աղբյուր  ArmSport.am

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս