08:53:55 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սյունիքի մարզում մառախուղի պատճառով իրանական բեռնատար է կողաշրջվել. shamshyan.com

    16:36 4 Դեկտեմբեր 2022

    Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այս  մասին հայտնում է shamshyan.com-ը:

    Ժամը 20։30-ի սահմաններում բիտում տեղափոխող իրանական համարանիշներով բեռնատարը Կապան-Երևան ավտոճանապարհի 19 կմ հատվածում եղանակի վատ տեսանելիության (մառախուղ) պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

    Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

    Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս