06:58:14 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. shamshyan.com

    14:15 4 Դեկտեմբեր 2022

    Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

    Ժամը 19։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 30-ամյա Ժիրայր Ա-ն իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցի սկզբնամասում վրաերթի է ենթարկել դեռևս ինքնությունը չպարզված մոտ 65-70 տարեկան տղամարդու։

    Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

    Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

    Վարորդը ենթարկվել է  սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս