06:19:08 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երիտասարդը քաշքշել է տարեց կնոջը, փորձել հափշտակել ձեռքի պայուսակը․ Shamshyan

    23:56 28 Նոյեմբեր 2023

    Երեկ՝ նոյեմբերի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանի գլխավորությամբ Երևանում ժամերի ընթացքում բացահայտել են առանձնապես ծանր հանցագործություն: 

     

    Shamshyan-ի հաղորդմամբ՝ երեկ ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ 74-ամյա Անթառամ Ս.-ն և հայտնել, որ ժամը 12:00-ի սահմաններում Խորենացի և Օստրովսկու փողոցների խաչմերուկում իրեն անծանոթ անձը քաշելու միջոցով փորձել է բացահայտ հափշտակել իր ձեռքի պայուսակը, ապա հանցագործությունը ավարտին չհասցնելով դիմել է փախուստի: 

     

    Աղբյուրը գրում է․ «Անթառամ Ս.-ին են այցելել ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները և կարճ ժամանակ զրուցելով նրա հետ արդեն օպերատիվ տվյալներով ճշտել էին ենթադրյալ «ճիվաղի» ինքնությունը»։ 

     

    Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս