06:00:32 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կառավարության երեկվա նիստը ցինիզմի գագաթնակետն էր. Շարմազանով

    14:16 20 Սեպտեմբեր 2024

    Այս կառավարությունը ամոթի, բարոյականության, ազգային արժեքների, պետության հետ կապերը խզել է, դա հստակ է, բայց  հստակ է նաև, որ իրենք ապրում են մեկ այլ իրականության մեջ, իրենք ցանկանում են ջայլամի կեցվածք ընդունել՝ ասելով, որ Արցախ չկա, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը:

    Նա նշեց, որ իշխանությունների կարծիքով, եթե իրենք Արցախի մասին չեն խոսում, ուրեմն խնդիրը և մարդկանց հիշողությունը վերանում է:

    «Կառավարության երեկվա նիստը ցինիզմի գագաթնակետն էր: Ինձ մեկ-մեկ թվում է, որ մենք էլ զարմանալու տեղ չունենք, բայց Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ամեն օր մեզ ցույց է տալիս, որ մարդկային զարմանքի հնարավորություններն անսահման են»,-հավելեց նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս