19:52:58 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Չինաստանն արձակել է Shijian-21 արբանյակը տիեզերական աղբից պաշտպանվելու տեխնոլոգիան ստուգելու համար

    16:47 24 Հոկտեմբեր 2021

    Կիրակի Չինաստանը հաջողությամբ արձակել է Shijian-21 արբանյակը աղբից տիեզերական սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաները ստուգելու համար Երկրի շուրջ տարածքում: Այդ մասին հայտնել է Չինաստանի օդատիեզերական գիտության եւ տեխնիկայի կորպորացիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    Արձակումն իրականացվել է տեղական ժամանակով 09:27-ին CZ-3B հրթիռի օգնությամբ Սիչուան նահանգի Սիչան տիեզերակայանից: Այն դարձել է թվով 393-րդը «Չանչժեն» շարքի կրիչների համար:

     

    Պեկինն ակտիվորեն զարգացնում է ազգային տիեզերական ծրագիրը՝ մշակելով օդերեւութաբանական, հեռուստահաղորդակցական եւ նավիգացիոն արբանյակներ, ինչպես նաեւ Լուսինն ուսումնասիրելու տեխնոլոգիաներ: Չինացի գիտնականները նաեւ իրագործում են երկնաքարերի ու Մարսի հետազոտման նախագիծ: Ուղեծրում իրականացվում է ՉԺՀ տիեզերակայանի կառուցումը, որը, նախագծի համաձայն, կգործարկվի 2022 թվականին:

    Չինական կորպորացիայի պաշտոնական հայտարարության համաձայն՝ ընթացիկ տարում Չինաստանը պատրաստվում է իրագործել առնվազն 40 արձակում եւ սահմանել նոր ազգային ռեկորդ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս