16:03:25 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Շունն ընկել է Հրազդան գետի ներքին ջրանցքը, օգնության են հասել փրկարարները

    15:46 15 Հունիս 2024

    Հունիսի 15-ին, ժամը 10:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շրջանային փողոցի թիվ 103/5 շենքի մոտակայքում շունն ընկել է ջրանցքը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

    Պարզվել է, որ շունն ընկել է Հրազդան գետի ներքին ջրանցքը։

    Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս