16:20:53 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ֆրանսիան ու Շվեդիան մարդասիրական օգնություն կուղարկեն Արցախից տեղահանվածների կարիքների համար

    19:31 26 Սեպտեմբեր 2023

    Ֆրանսիան ու Շվեդիան հայտարարել են մարդասիրական օգնություն ցուցաբերելու մտադրության մասին։

    «Շվեդիան 15 միլիոն շվեդական կրոն (ավելի քան 1,3 մլն ԱՄՆ դոլար) է հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ հոգալու Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար կարիքները»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը։

    Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան  ևս X-ի իր էջում գրառում է արել՝   հայտնելով․

    «Մոտակա ժամերին Երևան կուղարկվեն սարքավարումներ՝ շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս