07:16:37 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Սիրելով» երգի մուսան եկավ այն ժամանակ, երբ ես լավագույն վիճակում չէի․ Կարեն Բոքսյան

    17:04 19 Փետրվար 2024

    — Կարեն, գիտեմ, որ այս պահին Երեւանում եք ու բնականաբար չէի կարող առիթը բաց թողնել ու չհարցնել գալու պատճառը։

    —Ես մեկնեցի ԱՄՆ իբրեւ ուսանող հեռավոր 1997թվականին ու արդեն 27 տարի է, ինչ ապրում եմ այնտեղ: 2005-ին երկար բացակայությունից հետո ես առաջին անգամ եկա Հայաստան ու այդ տարվանից սկսած ամեն տարի պարտադիր գալիս եմ, բացառություն էր միայն 2016-ը։ Տարիքի հետ ավելի շատ է ինձ ձգում հայրենիքը։ Բառերով չեմ կարող Ձեզ բացատրել թե ինչ եմ զգում ամեն անգամ Հայաստանում գտնվելուց։ Ես պաշտում եմ Երեւանի փողոցներով քայլելը, քաղաքից դուրս՝ բնության գրկում լինելը, այցելել պատմամշակութային համալիրները, եկեղեցիները։ Ամբացատրելի էնեգիա եմ ստանում ձեռքս հինավուրց եկեղեցիների պատերին հենելուց, կարծես զգում եմ պատմության շունչը։

    Нет описания.

    —Վերջերս, երկար դադարից հետո թողարկեցիք նաեւ նոր երգի պրեմիերա, ի՞նչն էր լռության պատճառը։

    —Չեմ ուզում մտնել մանրամասների մեջ, ուղղակի կասեմ՝ Բոքսյանը վերադարձել է։ Իմ ստեղծագործությունների հավատարիմ ունկնդիրները կարոտել էին ինձ, իսկ ես՝ իրենց։ Երգերը, որոնք ես գրում եմ, դրանք իմ հոգու ճիչն են, դրանց միջոցով փոխանցվում է նաեւ իմ տրամադրությունը։ Վերջին 3 ստեղծագործությունները, որոնք լույս տեսան  «Любовь и небо», «Мы кайфуем»  եւ հայերեն լեզվով «Սիրելով»-ը, այ հենց դրանք են արտացոլում իմ ներկայիս տրամադրությունը։

    Нет описания.

    Գիտեմ, որ ձեր երգերի հեղինակը դուք եք, կպատմեք՝ ինչպես ծնվեց «Սիրելով» երգը։

    Իրականում, «Սիրելով»  երգի մուսան իր գլխավոր արտահայտությամբ եկավ այն ժամանակ, երբ ես լավագույն վիճակում չէի և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես, բայց քանի որ ես միշտ, անկախ հանգամանքներից, եղել եմ դրական տրամադրվածությամբ, այ հենց դրա շնորհիվ էլ, մի օր նստեցի գործիքի մոտ և նվագեցի երգի մեղեդին՝ «Սիրելով» հիմնական արտահայտության հետ միասին։ Տեքստի մնացած գաղափարական կառուցվածքը տաղանդավոր բանաստեղծուհի Սաթենիկ Թորոսյանինն է։ Ինչպես միշտ, այս անգամ էլ ունեցանք հիանալի համագործակցություն։

    — Կպատմե՞ք ապագա անելիքներից։

    -Ես հաճույքով կկիսվեմ իմ ապագա ծրագրերով ոչ թե խոսքերով, այլ գործողություններով,...

    —Կարեն, դուք ապրել եք Ռուսաստանում, ապա ԱՄՆ -ում չե՞ ք դիտարկում Երեւանում բնակություն հաստատելը։

    -Ծնվել եմ Թբիլիսիում, ապրել՝ Հայաստանում (Լենինականում, որտեղ ապրել եմ երկրաշարժի սարսափելի հետևանքները, որից հետո 1989թ.-ից ապրել եմ Մոսկվայում այնքան ժամանակ մինչև մեկնեցի Ամերիկա սովորելու): Մտածու՞մ եմ արդյոք Հայաստան տեղափոխվելու մասին։ Ես ձեզ կարճ կպատասխանեմ՝ «Երբեք մի ասա երբեք»: Այս կյանքում ամեն ինչ հնարավոր է։

    Нет описания.

    —Մոտ ապագայում ի՞նչ նորությունների սպասեն Ձեր երկրպագուները։

    - Իմ ունկնդրին և իմ ստեղծագործության երկրպագուներին ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ։ Դուք եք ինձ ոգեշնչում և վարակում ձեր սիրով ու էներգիայով, որ չհանգստանամ ու շարունակեմ գրել երգեր ու նվիրեմ ձեզ իմ նոր երգերը։

    Սիրում եմ Ձեզ, թող Աստված Ձեզ և ձեր ընտանիքներին առողջություն ու բարեկեցություն տա: Ուրախացեք և վայելեք ձեր կյանքի յուրաքանչյուր օրը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս