04:20:32 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սիրիայում հակակառավարական խմբավորումները գրավել են Հոմսից հյուսիս գտնվող երկու քաղաք

    23:44 6 Դեկտեմբեր 2024

    Սիրիայում հակակառավարական խմբավորումները վերահսկողության տակ են վերցրել Էր-Ռաստան և Թել Բիսա քաղաքները, որոնք գտնվում են Հոմսից հյուսիս՝ Համայի հետ կապող ճանապարհին, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով կառավարամետ լրատվամիջոցներին և սիրիական ընդդիմությանը մոտ կանգնած աղբյուրներին։

    Հոմսը Սիրիայի երրորդ ամենամեծ քաղաքն է, որտեղ միանում են Դամասկոսից, ծովափնյա Լաթաքիա և Տարտուս նահանգներից եկող երթուղիները։ Հոմս նահանգը ամենամեծն է Սիրիայում, սահմանակից է Լիբանանին, Հորդանանին և Իրաքին:

    Նախօրեին սիրիական հակակառավարական ուժերը մտել էին նաև Համա քաղաք։ Սիրիական հրամանատարությունը հայտնել է, որ խաղաղ բնակիչների կյանքը պահպանելու համար զորքերը վերաբաշխվել են քաղաքի տարածքներից դուրս գտնվող այլ դիրքերում:

    Ավելի ուշ Սիրիայի պաշտպանության նախարարության ղեկավար Ալի Մահմուդ Աբասը հայտարարել է, որ զորքերի դուրսբերումը մարտավարական միջոց է, և լքված տարածքները կվերադարձվեն։ Նա վստահեցրել է, որ սիրիական զորքերը «դեպքի վայրում լավ դիրքերում են»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս