03:28:17 15°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կերգի՞ արդյոք Սնուփ Դոգը «Հրազդան» մարզադաշտում

    19:41 1 Մարտ 2024

    MediaHub-ը հետաքրքրվել է կազմակերպիչներից՝ «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ից, թե ի վերջո՝ Սնուփ Դոգիի համերգը տեղի կունենա՞:

    «Համերգը տեղի կունենա մայիս-հունիս ամիսներին, այժմ աշխատում ենք, որ հնարավորինս շուտ կոնկրետ օրը հայտարարենք»,- հայտնել են ընկերությունից։

    Ինչ վերաբերում է համերգի անցկացման վայրին, կազմակերպիչները ասել են, որ այս պահին կոնկրետ վայր չեն կարող նշել և չի բացառվում, որ նախապես հայտարարված վայրը մնա անփոփոխ՝ «Հրազդան» մարզադաշտը: 

    Հիշեցնենք՝ Հայաստանի կառավարությունը անցած տարվա օգոստոսի 11-ին ավելի քան 6 միլիոն դոլար հատկացրեց ռեփեր Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար։ Ըստ որոշման հիմնավորման՝ նշյալ գումարը կուղղվի նրա հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:  

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս