08:01:41 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ատեստացիան պետք չէ կապել գումարի հետ, ատեստացիան որակավորում է յուրաքանչյուր զինծառայողի համապատասխանությունը պաշտոնին. Սեյրան Օհանյան

    10:53 27 Փետրվար 2024

    «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր հայտարարեց, թե երբ ընդունել է ՊՆ-ն, այդ ժամանակ բյուջեն եղել է 110 միլիարդ։

    «2016 թվականին՝ հանձնելուց հետո, միայն 110 միլիարդ աշխատավարձն է բարձրացել, այսինքն՝ 200 միլիարդից 110-ն աշխատավարձն է եղել ու յուրաքանչյուր տարի մոտավորապես 10 տոկոս ավելացրել ենք»,- ԱԺ-ում ասաց Օհանյանը։

    Նրա խոսքով՝  ՊՆ մասով աշխատավարձի դրամական բավարարման, հավելումների ու հավելավճարների համակարգ գոյություն է ունեցել։

    «Մեր տեսակետը հետևյալն է՝ ատեստացիան պետք չէ կապել գումարի հետ, ատեստացիան որակավորում է յուրաքանչյուր զինծառայողի համապատասխանությունը պաշտոնին՝ կա՛մ նա արժանի է պաշտոնին, կա՛մ պետք է ազատվի, կա՛մ պետք է տեղափոխվի հավասարազոր պաշտոնի»,- ասաց նախկին նախարարը։

    Օհանյանն առաջարկեց, որ բանակում բազային դրամական բավարարման, հավելումների ու հավելավճարների ընդհանուր մակարդակը բարձրացվի։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս