- Անգամ ալիևն այքան նվիրված չէ ադրբեջանին, որքան նիկոլն ու իր ենթակաները
- Երևանում վարորդը չի ենթարվկել պարեկների «կա՛նգ առ» պահանջին, դիմել է փախուստի ու հարվածել մեկ այլ պարեկի ավտոմեքենային
- Ադրբեջանը ցանկանում է Արցախի ժողովրդի մոտ փախուստի հակվածություն սերմանել․ Բեգլարյան
- Խուլիգանությունը բացահայտվել է. նռնակն առգրավվել է
- Պուտինը և Սի Ցզինպինը փաստաթուղթ են ստորագրել ՌԴ-ի և Չինաստանի համագործակցության զարգացման մասին
- Օդի ջերմաստիճանը կբարձրանա
- Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյա է բերման ենթարկվել. armtimes.com
- Ի՞նչ է քննարկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում
- Հիմա ադրբեջանական կողմը կսկսի սառեցնել Արցախի իր մեջ ինտեգրման գործընթացը
- Լավրովն ասում է՝ հազարավոր կյանքեր փրկելու հնարավորություն կար, եւ մենք չենք արել դա. Վահե Հովհաննիսյան
Սպասված վերադասավորումներ ՊԵԿ-ում.YerevanToday
07:46 12 Հուլիս 2020YerevanToday-ը գրում է.Պետական եկամուտների կոմիտեից Դավիթ Անանյանի հեռանալուց հետո, երբ ազատման դիմումներ գրեցին ՊԵԿ-ի ևս երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, խոսվում էր, որ հաջորդիվ պաշտոնանկությունների համար թեկնածուների ցուցակ է պատրաստվել-դրվել նոր նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի սեղանին. թիրախում հատկապես մաքսային հսկողության պետերն են: Փաստորեն, մեկնարկը տրվեց Հյուսիսային մաքսատան վարչության պետ Ռուսլան Գրիգորյանից․ Անանյանի մտերիմ ընկերոջ որդին էր ու առաջինը հեռացավ նրա հետևից (Փեթակի Վարուժի սանիկը)։
Եվ ահա հաջորդ քայլը Արարատյան մաքսային կետի նախկին պետ Կարեն Բաբայանի վերադարձը ապահովելն էր․ օրեր առաջ նա վերանշանակվեց Արարատյան մաքսատան պետ: Հիշեցնենք, Կարեն Բաբայանը համակարգից հեռացվել էր ընդմենը երկու ամիս առաջ՝ մայիսին, ՊԵԿ-ի այն ժամանակվա նախագահ Դավիթ Անանյանի հետ ունեցած անձնական կոնֆլիկտի պատճառով:
Ըստ մամուլում եղած տեղեկությունների՝ ՊԵԿ նախկին նածագահ Դավիթ Անանյանը նրան ընդամենը 10 րոպե ժամանակ էր տվել՝ իրերը հավաքելու և շենքը լքելու համար: Այս երկու ամիսներին Արարատյան մաքսապետի թափուր պաշտոնը զբաղեցնում էր պետի տեղակալ, ՊԵԿ հնաբնակ Մհեր Մարտիրոսյանը: Սա այն անձն է, ում ազատելու վարչապետի հրահանգին չենթարկվելու համար պաշտոնանկ արվեց ինքը՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հետագայում հաստատել էր, որ վարչապետի պահանջը չկատարելու համար ինքնազոհաբերվել էր Դավիթ Անանյանը։
Բանն այն է, որ կորոնավիրուսի բռնկման սկզբնական օրերին Արարատյան մաքսատան պետի ժ/պ Մհեր Մարտիրոսյանը չէր ցրել մաքսատան հերթերի կուտակումը, այդպիսով թույլ էր տվել սոցիալական հեռավորություն պահպանելու Պարետի որոշման խախտում, և սա վրդովեցրել էր վարչապետին: Կառավարության ղեկավարից պահանջ էր դրվել՝ ազատել սույն պաշտոնյային, մինչդեռ ՊԵԿ նախագահը նախընտրել էր հրաժարականի դիմում գրել՝ քան համակարգից հեռացնել փորձառու, արդյունավետ աշխատող կադրին: Մհեր Մարտիրոսյանը շարունակում է մնալ Արարատյան մաքսատան պետի տեղակալի պաշտոնում, իսկ ահա նրա պետ Կարեն Բաբայանի վերանշանակման փաստին ՊԵԿ-ում շատերն են կասկածամտորեն նայում: Տեղեկություններ կան, որ նա ՊԵԿ նախագահի տեղակալ, գլխավոր մաքսապետ Շուշան Ներսիսյանի պահանջով է ամեն գնով և հրատապ վերադարձվել նույն պաշտոնին՝ նաև հեռացած Անանյանին իր ուժն ապացուցելու համար:
Կարեն Բաբայանը և Շուշան Ներսիսյանը
Կարեն Բաբայանը, մաքսայինում, ասում են, Գագիկ Ջհանգիրյանի փեսա Անրի Վարդանյանից հետո Շուշան Ներսիսյանի հաջորդ ու վերջին ցանկալի կադրն էր համակարգում: Ուստի նրա պաշտոնանկությունը՝ մանավանդ իր հետ չհամաձայնեցնելու պատճառով, տիկին Ներսիսյանը ինչ որ իմաստով նաև իր դեմ ուղղված քայլ էր համարել: ՊԵԿ նորանշանակ նախագահի վերանշանակումը հապճեպ և օրենքի կոպիտ խախտում համարողներին ու հունիսի 26-ին Կարեն Բաբայանի վերանշանակման հիմքերը խոցելի համարողներին ՊԵԿ-ից արձագանքում են այսպես․ Կարեն Բաբայանը մրցույթով է վերանվաճել իրենից հետո թափուր մնացած Արարատյան մաքսապետի պաշտոնը: Ավելին, ՊԵԿ լրատվականից վստահեցնում են, որ սույն թափուր պաշտոնի համար մրցույթ իսկապես հայտարարվել է, ՊԵԿ-ը բարեխղճորեն ապահովել է մի քանի հայտատուների համար մրցակցային պայմաններ, պարզապես ամենից ուժեղ պատրաստվածը հենց նախկին պաշտոնյան է եղել, և այս հարցում, հորդորում են, ավելորդ ինտրիգներ չփնտրել:
ՊԵԿ լրատվականից չեն հնչեցնում Կարեն Բաբայանի հետ մաքսատան պետի պաշտոնի համար կռիվ տված մյուս երեք մրցակիցների անունները, բայց սքրին շոթերով փաստարկում են մրցույթի անցկացման ընթացակարգի համաձայն մինչ օրս թողարկված բոլոր պաշտոնական հրապարակումները։
Ինչևէ... վերադառնալով ՊԵԿ-ում սպասվող ազատումներին՝ նշենք, դրանք, ըստ աղբյուրի, հիմնականում Դավիթ Անանյանի հովանավորյալներն են: Yerevan.Today-ին փոխանցված տեղեկատվության մեջ նշվում է Հարավային մաքսատուն-վարչության պետ Հայկ Միրզոյանի անունը: Նա մինչ այդ՝ եղել է Սննդի անվտանգության տեսչական մարմնի երևանյան տարածքի պետը, սակայն որոշակի կապերի շնորհիվ կրտուկ շրջադարձով հայտնվել է ՊԵԿ-ում, կարճ ժամանակում գնդապետի կոչում է ստացել ու միանգամից նշանակվել Հարավային մաքսատան անցակետի պետ: Այս գլխապտույտ հաջողության համար, ՊԵԿ-ասում են, պարտական է Դավիթ Անանյանին, վերջինիս հետ իր հոր վաղեմի ջերմ ընկերական հարաբերությունների շնորհիվ է այսպիսի բարձունքների հասել: Հայկ Միրզոյանի հայրը ևս ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից է՝ Գառնիկ Միրզոյանը:
ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի նշանառության տակ է հայտնվել նաև Արևմտյան մասքատուն-վարչության պետ Տիգրան Զաքարյանը․ սա «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային կետի պատասխանատու պաշտոնն է, հաստիքը թափուր դարձավ Գագիկ Ջհանգիրյանի դստեր ամուսնու՝ Անրի Վարդանյանի՝ Քննչական վարչություն տեղափոխվելու հետևանքով։
Տիգրան Զաքարյաննը նախկինում հարկայինի սպասարկման վարչության պետն է եղել, նա երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օգնական Մարտին Զաքարյանի որդին է: Ի դեպ, Տիգրան Զաքարյանն էլ մեկ ակնթարթում Դավիթ Անանյանի շնորհիվ դարձել է գնդապետ ու միանգամից նշանակվել մաքսատան պետի պաշտոնում:
Աղբյուրը առաջիկա հնարավոր պաշտոնանկությունների շարքում նաև Արևելյան մասքատուն-վարչության պետի անունն է շոշափում՝ որպես պաշտոնանկության սցենարի հերթական զոհ:
Ընդգծենք, Արևելյան մաքսատունը ամենից մեծն է համարվում, այն ներառում է Բագրատաշենի անցակետն ու Այրումի կայարանը, այդ պատճառով էլ ամենաընդգրկունն է համարվում՝ թե կազմով, թե՛ մարդկային ու ապրանքաշրջանառության հոսքերով:
Այստեղով մեծ է հատկապես երրորդ երկրների հետ ապրանքաշրջանառության ծավալը, հետևապես այս մաքսատան պետի պաշտոնը բոլոր ժամանակներում համարվում է ՊԵԿ-ի ամենայուղալի պատառներից մեկը: Գարիկ Դարբինյանը օպերատիվ հետախուզության վարչության բաժնի պետի պաշտոնից վերջերս է տեղափոխվել Արևելյան մաքսատուն-վարչության պետի պաշտոնին, ընդ որում՝ դարձյալ Դավիթ Անանյանի ձեռամբ, նույն ձեռագրով ու նույն հարաբերությունների հիմքերով, ինչը մյուս բոլոր մքասապետերի դեպքերում է եղել:
Հիշատակվում է նաև ՊԵԿ հետբացթողութողումային հսկողության վարչության պետի պաշտոնում նոր նշանակման հավանական սցենարը: Սա ամենաառանցքային վարչություններից մեկն է ՊԵԿ-ում և միակը, որի պետն անմիջականորեն ենթարկվում է ՊԵԿ նախագահին: Նրա գործառույթն այն է, որ ապրանքի բացթողումից հետո հետագայում գործարքների արժանահավատությունն է ստուգում․ սա ենթադրում է ուղիղ կապի հնարավորություն՝ ներկրողների հետ, ընդ որում՝ պարբերական ռեժիմով: Այսինքն առավելություն է դիտարկվում, թերևս դրա շնորհիվ էլ այս պաշտոնին երբեք պատահական դեմքեր չեն նշանակվում: Կնշանակի, այս պաշտոնը վարողի դեպքում կոռուպցիոն ռիսկերի հնարավորությունը տեսականորեն բացառել հնարավոր չէ և ոչ մի իշխանության օրոք: Այսօր այդ ամենացանկալի պաշտոնը զբաղեցնում է Արմեն Սաֆարյանը։
Սյուզի Բադոյան
Լրահոս
- Ճապոնիայի վարչապետը հատուկ գործողությունն սկսվելուց հետո առաջին անգամ կայցելի Ուկրաինա 00:39 22 Մարտ 2023
- Ջուկանովիչը եւ Միլատովիչն անցել են Չեռնոգորիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ 00:18 22 Մարտ 2023
- Անգամ ալիևն այքան նվիրված չէ ադրբեջանին, որքան նիկոլն ու իր ենթակաները 00:04 22 Մարտ 2023
- Երևանում վարորդը չի ենթարվկել պարեկների «կա՛նգ առ» պահանջին, դիմել է փախուստի ու հարվածել մեկ այլ պարեկի ավտոմեքենային 23:55 21 Մարտ 2023
- Ադրբեջանը ցանկանում է Արցախի ժողովրդի մոտ փախուստի հակվածություն սերմանել․ Բեգլարյան 23:43 21 Մարտ 2023
- Խուլիգանությունը բացահայտվել է. նռնակն առգրավվել է 23:32 21 Մարտ 2023
- Պուտինը և Սի Ցզինպինը փաստաթուղթ են ստորագրել ՌԴ-ի և Չինաստանի համագործակցության զարգացման մասին 23:21 21 Մարտ 2023
- Օդի ջերմաստիճանը կբարձրանա 23:11 21 Մարտ 2023
- Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյա է բերման ենթարկվել. armtimes.com 22:55 21 Մարտ 2023
- Ի՞նչ է քննարկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում 22:43 21 Մարտ 2023
- Հիմա ադրբեջանական կողմը կսկսի սառեցնել Արցախի իր մեջ ինտեգրման գործընթացը 22:32 21 Մարտ 2023
- Լավրովն ասում է՝ հազարավոր կյանքեր փրկելու հնարավորություն կար, եւ մենք չենք արել դա. Վահե Հովհաննիսյան 22:20 21 Մարտ 2023
- «Ծառուկյան» հիմնադրամը վերազինել է Մանկական քաղցկեղի ու արյան հիվանդությունների կենտրոնը 22:08 21 Մարտ 2023
- Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել Ուկրաինային սպառված ուրանով արկերի մատակարարմանը․ Պուտին 21:59 21 Մարտ 2023
- Բուայեն իր աջակցությունն է հայտնել արցախցիներին 21:47 21 Մարտ 2023
- Էկվադորը արտակարգ դրություն է հայտարարել երկրաշարժից եւ վատ եղանակից ամենաշատ տուժած 14 նահանգներում 21:35 21 Մարտ 2023
- Աֆղանստանում 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել 21:23 21 Մարտ 2023
- 100 գրամից ավելի մարիխուանա և դեղահաբեր. 53-ամյա կինը ձերբակալվել է 21:12 21 Մարտ 2023
- Վարչական դատարանը բավարարել է դատական դեպարտամենտի հայցը, Ստյոպա Սաֆարյանը տուգանվել է․ «Փաստինֆո» 21:00 21 Մարտ 2023
- Կապան-Վերին Խոտանան ճանապարհին մեքենան բախվել է ժայռին. վարորը հոսպիտալացվել է 20:49 21 Մարտ 2023
Փոխկապակցված նորություններ
-
22:43 21 Մարտ 2023 Ի՞նչ է քննարկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում Ի՞նչ է քննարկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում
-
22:20 21 Մարտ 2023 Լավրովն ասում է՝ հազարավոր կյանքեր փրկելու հնարավորություն կար, եւ մենք չենք արել դա. Վահե Հովհաննիսյան Լավրովն ասում է՝ հազարավոր կյանքեր փրկելու հնարավորություն կար, եւ մենք չենք արել դա. Վահե Հովհաննիսյան
-
21:47 21 Մարտ 2023 Բուայեն իր աջակցությունն է հայտնել արցախցիներին Բուայեն իր աջակցությունն է հայտնել արցախցիներին
Տնտեսություն
-
19:41 21 Մարտ 2023 Արմավիրի մարզի Նորավան գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի Արմավիրի մարզի Նորավան գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի
-
19:11 21 Մարտ 2023 Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն շարունակում է թանկանալ ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 21-ին, կազմել է 388.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.13 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
-
15:08 21 Մարտ 2023 ՄՊՀ-ն ուսումնասիրել է բեռնափոխադրման ծառայությունների մատուցման ոլորտը ՄՊՀ-ն ուսումնասիրել է բեռնափոխադրման ծառայությունների մատուցման ոլորտը
Հասարակություն
-
23:55 21 Մարտ 2023 Երևանում վարորդը չի ենթարվկել պարեկների «կա՛նգ առ» պահանջին, դիմել է փախուստի ու հարվածել մեկ այլ պարեկի ավտոմեքենային Երևանում վարորդը չի ենթարվկել պարեկների «կա՛նգ առ» պահանջին, դիմել է փախուստի ու հարվածել մեկ այլ պարեկի ավտոմեքենային
-
23:43 21 Մարտ 2023 Ադրբեջանը ցանկանում է Արցախի ժողովրդի մոտ փախուստի հակվածություն սերմանել․ Բեգլարյան Ադրբեջանը ցանկանում է Արցախի ժողովրդի մոտ փախուստի հակվածություն սերմանել․ Բեգլարյան
-
23:32 21 Մարտ 2023 Խուլիգանությունը բացահայտվել է. նռնակն առգրավվել է Խուլիգանությունը բացահայտվել է. նռնակն առգրավվել է