06:47:20 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ստեփանակերտում լուսացուցային օբյեկտներ են տեղադրվել

    14:32 5 Դեկտեմբեր 2022

    Մայրաքաղաք Ստեփանակերտի բանուկ խաչմերուկներում հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարները կանխարգելելու, ինչպես նաև երթևեկությունն առավել արդյունավետ կարգավորելու նպատակով, Ստեփանակերտի քաղաքապետարանը՝ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ համապատասխան հետազոտություն անցկացնելուց հետո որոշել են Անդրանիկ-Մարտունի և Մարտունի-Շահեն Դանիելյան փողոցների խաչմերուկներում տեղադրել լուսացուցային օբյեկտներ։

    Նշված խաչմերուկներում արդեն մի քանի օր է տեղադրվել և շահագործման են հանձնվել ժանակակից հագեցվածությամբ լուսացույցները:

     

    Հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարները կանխարգելելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը կո՜չ է անում խստագույնս հետևել լուսացույցի ազդանշանին և անշեղորեն պահպանել երթևեկության կանոնները։

    Տրանսպորտային համակարգի բարեփոխման շրջանակում առաջիկայում նախատեսվում է նոր լուսացույցներ՝ այդ թվում հետիոտնի, տեղադրել մայրաքաղաքի մի շարք փողոցների խաչմերուկներում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս