13:38:01 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ստեփանակերտ-Դրմբոն ճանապարհին 33-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորը

    09:07 8 Մայիս 2021

    Մայիսի 7-ին ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության  հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել տրանսպորտային պատահար: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

    Օգնություն ցուցաբերելու համար կանչի վայր է մեկնել Մարտակերտի ՇԱԻ բաժնին կից գործող Առաջաձորի հրշեջ փրկարարական ջոկի մեկ մարտական հաշվարկ: Տեղում աշխատել են ճանապարհային ոստիկանության ծառայողները:

    Պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի 33-ամյա վարորդ Ա.Ֆ.-ն իր վարած  «Kia Sorento» ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը:

    Փրկարարները վարորդին մարմնական վնասվածքներով հանել են ձորից, ցուցաբերել առաջին օգնություն և շտապ տեղափոխել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ:

    Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս