02:41:07 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սուրեն Պապիկյանը հույն պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է համագործակցության հարցերին

    21:26 4 Դեկտեմբեր 2024

    ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 4-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ում Հունաստանի դեսպանությունում, տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

    Անդրադարձ է կատարվել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցության ներկայիս կարգավիճակին և հեռանկարներին առնչվող հարցերին: Ամփոփվել են 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, և քննարկվել են հաջորդ տարվա ծրագրերը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս